Թուրքիա

ԱՄՆ և Թուրքիայի նախագահները քննարկել են Ուկրաինայի իրավիճակը

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ և Թուրքիայի նախագահները քննարկել են Ուկրաինայի իրավիճակը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու Թուրքիայի նախագահ  Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել և քննարկել են Ուկրաինայում ստեղծված իրավիճակը։

Էրդողանը աջակցություն է հայտնել հակամարտության կարգավորման Թրամփի մոտեցմանը։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին հայտնում է Թուրքիայի առաջնորդի գրասենյակը։

«Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել են Թուրքիայի և ԱՄՆ երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային և համաշխարհային հարցեր։ Նախագահ Էրդողանը նշել է, որ Թուրքիան շարունակելու է քայլեր ձեռնարկել Միացյալ Նահանգների հետ համագործակցությունը բազմաթիվ ոլորտներում, մասնավորապես՝ պաշտպանական արդյունաբերության բնագավառում զարգացնելու ուղղությամբ։ Նախագահն աջակցություն է հայտնել ԱՄՆ նախագահ Թրամփի՝ պատերազմները դադարեցնելու մոտեցմանը և գովաբանել է Իրանի հետ բանակցային գործընթացն ու ռուս-ուկրաինական պատերազմը դադարեցնելու ջանքերը», - ասվում է գրասենյակի հաղորդագրության մեջ։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում