Ադրբեջանի ԱԳՆ-ն պարզաբանումներ է ակնկալում ադրբեջանցի պատգամավորին Մոսկվայում ձերբակալելու և նրա մուտքը ՌԴ թույլ չտալու վերաբերյալ

2 րոպեի ընթերցում

Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այհան Հաջիզադեն պատասխանել է այդ երկրի խորհրդարանի՝ Միլի Մեջլիսի պատգամավորի Ռուսաստանի Դաշնություն մուտք գործելու անհնարինության մասին լրատվամիջոցների հարցին՝ հաստատելով ադրբեջանցի խորհրդարանականին Մոսկվայի օդանավակայանում ձերբակալելու և նրա մուտքը թույլ չտալու մասին տեղեկությունները: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հաջիզադեն հատկանշական է համարել, որ պատվիրակությունը, որի կազմում ընդգրկված էր ադրբեջանցի պատգամավորը, կազմակերպվել էր Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևի ծննդյան 102-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներին մասնակցելու նպատակով ՝ Ռուսաստանի Դաշնության փոխնախագահի հրավերով: 

«Չնայած այն հանգամանքին, որ պատվիրակությունը Բաքվից մեկնել է Մոսկվա, ռուսական կողմը Մոսկվայի օդանավակայանում կանգնեցրել է պատգամավորին՝ առանց որևէ նախնական նախազգուշացման կամ տեղեկացման: Նրան  վերադարձրել են մեր երկիր՝ Մոսկվայի օդանավակայանում որոշ ժամանակ սպասելուց հետո։ Այս հարցի վերաբերյալ անմիջապես ռուսական կողմի հետ կապ հաստատեցին Ռուսաստանում մեր դեսպանատան ներկայացուցիչները, սակայն ռուս պաշտոնյան չբացատրեց նման որոշման պատճառները ՝ ասելով, որ գործը կքննվի: Մենք ռուսական կողմի այս որոշումը համարում ենք ոչ բարեկամական քայլ և Ռուսաստանից ակնկալում ենք հետևողական պարզաբանումներ այս հարցի վերաբերյալ»,- ասել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը:

Հայերեն Русский

Այսօր արձանագրում ենք միջազգային բոլոր ժամանակակից ստանդարտներին համապատասխանող անձնագրի թողարկումը Հայաստանում. վարչապետ

Հայաստանը կարևորում է Ծոցի տարածաշրջանի երկրների հետ տնտեսական համագործակցության խորացումը․ Միրզոյան

Բահրեյնում քննարկվել է Հայաստանի և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարը

Նոր սերնդի կենսաչափական համակարգի գործարկումը Հայաստանի Հանրապետությունում

ՀՀ վարչապետն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներին

Երևանում COP17-ի փակումն ազդարարվեց համերգով

Նոյեմբերի 2-ի միջոցառումների անոնս

Իրանը պահանջում է վերացնել նավթի արտահանման սահմանափակումները և կրճատել տարածաշրջանում ԱՄՆ-ի զինված ներկայությունը. Աբբաս Արաղչի

Լարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խորհրդարանական խմբակցությունների հետ

Նոյեմբերի 1-ի միջոցառումների անոնս