Թրամփը դադարեցրել է ԱՄՆ-ի երկու խոշորագույն հանրային հեռարձակողների ֆինանսավորումը

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել NPR հանրային ոչ առևտրային ռադիոցանցի և PBS հեռարձակող ծառայության դաշնային ֆինանսավորումը դադարեցնելու վերաբերյալ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշված է Դոնալդ Թրամփի ստորագրած հրամանագրում, որը հրապարակել է Սպիտակ տունը։

«Կարևոր չէ, թե NPR-ը և PBS-ը ինչ տեսակետներ են պաշտպանում։ Կարևորն այն է, որ կառույցներից ոչ մեկը հարկատուներին չի տրամադրում ընթացիկ իրադարձությունների արդար, հավաստի և անկողմնապահ լուսաբանում։ Այդ կապակցությամբ ես հանձնարարում եմ Հանրային հեռարձակման կորպորացիայի (CPB) տնօրենների խորհրդին և բոլոր գործադիր վարչություններին ու գործակալություններին դադարեցնել NPR-ի և PBS-ի դաշնային ֆինանսավորումը», - ասվում է Դոնալդ Թրամփի կատարողական հրամանագրում։

CPB-ն, 1967 թ. ընդունված օրենքի համաձայն, մասնավոր կազմակերպություն է, որը նախատեսված է հանրային հեռարձակումը արտաքին միջամտությունից և վերահսկողությունից պաշտպանելու համար։ 

Կորպորացիայի միջոցով իրականացվում էր NPR-ի և PBS-ի դաշնային ֆինանսավորումը։ Ամեն տարի CPB-ն հարկատուների միջոցներից 535 միլիոն դոլար է տրամադրել ամբողջ երկրի պետական ռադիոկայաններին և հեռուստաընկերություններին։ Դա վերաբերել է PBS և NPR կայաններին, ինչպես նաև մի քանի այլ պետական ԶԼՄ-ների։

Ազգային հանրային ռադիոն (National Public Radio, NPR) և դրան կից ռադիոկայանները, ինչպես նաև Հանրային հեռարձակող ծառայությունը (Public Broadcasting Service, PBS) և դրան կից հեռուստակայանները կազմում են Միացյալ Նահանգների հանրային հեռարձակման հիմքը։

Հայերեն English Русский

Ելիսեյան պալատում մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի և Էմանուել Մակրոնի հանդիպումը

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը մոտ է հաղթանակի Իրանի հետ դիմակայությունում

Պայթյուն է որոտացել Իրանի Ջասկ ծովափնյա քաղաքի մոտակայքում

Իտալիայի ռազմաօդային ուժերը ևս երկու հարվածային անօդաչու թռչող սարք ձեռք կբերեն ամերիկյան General Atomics ընկերությունից

Հովհաննես Շարամբեյանի 100-ամյակին նվիրված ցուցահանդեսը կբացահայտի արվեստագետի գործունեության լայն շրջանակը

Մեծ Բրիտանիայում ավելի քան երկու հազար չվերթ է չեղարկվել տեխնիկական խափանման պատճառով

Օսլոյում տեղի է ունեցել Նորվեգիայի թագավոր Հարալդ V-ի հուղարկավորության արարողությունը

Հայաստանի դպրոցականների ուժեղ և թույլ կողմերը. ԿԳՄՍՆ-ն ներկայացրել է PISA միջազգային գնահատման արդյունքները

«Երևանի երաժշտական գիշեր» միջոցառումով պայմանավորված՝ մայրաքաղաքում կլինեն փակ փողոցներ

Սեպտեմբերի 10-ի միջոցառումների անոնս