«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ներկա կլինի Գյումրիի ավագանու բոլոր այն նիստերին, որոնք ուղղված են քաղաքի բնականոն զարգացմանը

3 րոպեի ընթերցում

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ներկա կլինի  Գյումրիի ավագանու բոլոր այն նիստերին, որոնք ուղղված են քաղաքի բնականոն զարգացմանն ու ծրագրերի իրագործմանը։ Ունենալով 14 մանդատ՝ ՔՊ-ն կարող է նաև նախաձեռնել արտահերթ նիստեր՝ ներկայացնելով օրակարգ։ 

Այս մասին ավագանու նիստից հետո, պատասխանելով լրագրողների հարցերին, նշեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Սարիկ Մինասյանը՝ տեղեկացնելով, որ մտադիր են իրականություն դարձնել նախընտրական ծրագրում ներառված բոլոր կետերը։

«Մենք ծառայելու ենք մեր քաղաքին և մեր բնակչությանը»,- ընդգծեց Սարիկ Մինասյանը։

Անդրադառնալով նիստերին մասնակցելուն, հատկապես Կոմունիստական կուսակցության առաջարկություններին կողմ քվեարկելու մասին հարցին՝ Մինասյանը նշեց, որ անիմաստ է համարում, օրինակ, Գյումրիի ավագանու գործող հանձնաժողովների նախագահների կամ նրանց տեղակալների ընտրությանը դեմ քվեարկելը։

«Մենք կողմ ենք քվեարկելու մեր քաղաքի զարգացմանը նպաստող հարցերին և մեր լիազորությունները կիրառելով՝ հետևողական ենք լինելու։ Դեմ կլինենք այն հարցերին, որոնք չեն բխի մեր քաղաքի շահերից: Ինչպես քաղաքապետը նշեց՝ ինքը խիստ է լինելու, մենք էլ կրկնակի խիստ ենք լինելու՝ օրենքին համապատասխան և պատշաճ գործունեություն իրականացնելու նպատակով»,-նշեց Սարիկ Մինասյանը՝ շեշտելով, որ ինքը որևէ պաշտոնի չի ձգտում։

«Ես ասել եմ՝ վերցնում եմ իմ մանդատը և որևէ պաշտոնի չեմ ձգտում։ Ամենամեծ պաշտոնն արդեն ունեմ Գյումրիում՝ 17,200 ձայն ունեցող անձնավորություն և ավագանու խմբակցության ղեկավար։ Իմ համար դա Հայաստանի Հանրապետությունում ամենաբարձր պաշտոնն է», – նշեց նա։

Ինչ վերաբերում է այն հարցին, թե ինչու ՔՊ-ն չի առաջադրել փոխքաղաքապետի թեկնածու, Մինասյանը նշեց. 

«Համայնքային իշխանությունն այստեղ ձևավորվել է ոչ դասական քաղաքական գործընթացների արդյունքում։ Առաջադրելու պարագայում դա կհամարվեր կոալիցիա կամ համագործակցություն»։ 

Ամփոփելով խոսքը՝ նա վստահեցրեց, որ արտահերթ ընտրությունների օրակարգը Գյումրիում կդառնա ակտուալ այն պահին, երբ գործող ձևաչափով ձևավորված իշխանության ներսում սկսվեն ճաքեր և առաջանան անձնական ու քաղաքական շահերի բախումներ: Դա, ըստ Մինասյանի, անխուսափելի է:

Հայերեն

Արագածում և Դարբնիկում ոստիկանները հայտնաբերել են չմակնշված ալկոհոլ ու ծխախոտ, ինչպես նաև 800 լիտր դիզվառելիք

ՄԻՊ աշխատակազմը պարզաբանել է հաստատության անգործության մասին պնդումներն ու Պաշտպանին դիմելու պահանջները

Հոկտեմբերի 13-ի միջոցառումների անոնս

«Հայաստան» խմբակցության պատգամավորներն Իրանի դեսպանի հետ քննարկել են տարածաշրջանային զարգացումներն ու ԹՐԻՓՓ նախագիծը

IDBank-ը իր 35-ամյակի միջոցառումների շրջանակում համագործակցության հուշագիր է կնքել Մատենադարանի հետ

Միջազգային կառույցներում աշխատանքի բազմամյա փորձառությամբ Գևորգ Թորոսյանը նշանակվել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ

Մարագոսը հայ պատգամավորների հետ հանդիպմանը պարզաբանել է ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման գործընթացի մանրամասները

ՇՄՆ-ն պարզաբանում է տարածել COP17-ի կազմակերպման ծախսերի և գնումների գործընթացի վերաբերյալ

Ֆրանսիայի դպրոցներից մեկում դեռահասի արձակած կրակոցներից երկու մարդ է վիրավորվել

Վանաձորին է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս մեկ հողատարածք