Միացյալ Նահանգներ

Թրամփը մայիսի 8-ը և նոյեմբերի 11-ը հայտարարել է երկու աշխարհամարտերում տարած հաղթանակի օրեր

1 րոպեի ընթերցում

Թրամփը մայիսի 8-ը և նոյեմբերի 11-ը հայտարարել է երկու աշխարհամարտերում տարած հաղթանակի օրեր

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նոյեմբերի 11-ը և մայիսի 8-ը հայտարարել է Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմներում տարած հաղթանակի օրեր։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա գրառում է արել իր Truth Social հարթակում։

«Մեր դաշնակիցներից և բարեկամներից շատերը մայիսի 8-ը նշում են որպես Հաղթանակի օր, բայց մենք Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթական արդյունքի հասնելու գործում, անկասկած, ավելին ենք արել, քան որևէ այլ երկիր։ Ես այսուհետ մայիսի 8-ն անվանում եմ Երկրորդ համաշխարհային պատերազմի Հաղթանակի օր, իսկ նոյեմբերի 11-ը՝ Առաջին համաշխարհային պատերազմի Հաղթանակի օր», - գրել է Թրամփը։

Նա հավելել է, որ Միացյալ Նահանգները «հաղթանակ է տարել երկու պատերազմներում, և ոչ ոք չի կարող ուժով, արիությամբ և ռազմական հմտությամբ մոտենալ մեզ»։

«Մենք նորից կսկսենք տոնել մեր հաղթանակները», - եզրափակել է Թրամփը։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում