Իրանը խորհրդակցություններ կանցկացնի «եվրաեռյակի» հետ՝ ԱՄՆ-ի հետ բանակցություններից առաջ

1 րոպեի ընթերցում

Իրանը նախատեսում է խորհրդակցություններ անցկացնել «եվրաեռյակի (Գերմանիա, Մեծ Բրիտանիա և Ֆրանսիա) հետ՝ ԱՄՆ-ի հետ իրանական միջուկային ծրագրի շուրջ բանակցություններից առաջ։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է իրանական SNN լրատվամիջոցից, այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։

«Կարծում եմ, որ երեք եվրոպական երկրների դերը (իրանական միջուկային ծրագրի հարցում) նվազել է նրանց կողմից որդեգրված սխալ քաղաքականության պատճառով։ Այդ պատճառով մենք պատրաստ ենք նրանց հետ բանակցություններ վարել Հռոմում՝ ԱՄՆ-ի հետ բանակցություններից առաջ», - ասել է արտգործնախարարը։

Արաղչին նշել է, որ Թեհրանի և Վաշինգտոնի միջև Իրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված ճգնաժամի կարգավորման հարցով բանակցությունների հաջորդ փուլը, որը նախատեսված է մայիսի 3-ին, տեղի կունենա Հռոմում. անուղղակի բանակցությունների միջնորդ կմնա Օմանը։ 

Հայերեն فارسی Русский

Yerevan Fashion Week-ը վերադառնում է չորրորդ անգամ՝ այս տարի ավելի ընդլայնված ծրագրով․ այն կանցկացվի հոկտեմբերի 9-11-ը

Թրամփը չի բացառել Իրանի հետ բանակցությունների վերսկսումը

Ֆրանսիայի վարչապետը հանձնարարել է ստեղծել հաքերային հարձակումներից պաշտպանության ստորաբաժանում

Շվեյցարիան միացել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 20-րդ փաթեթի մի շարք միջոցառումների

Հայաստանի մի շարք քաղաքներում կանցկացվի «Թէատրոն» կատարողական արվեստների միջազգային ֆրանկոֆոն փառատոնը

Ինժեներական աշխատանքները զինված ուժերում ընթանում են անընդհատ ռեժիմով. Սուրեն Պապիկյան

Հութիները հայտնել են, որ մեկ ամսվա ընթացքում խոչընդոտել են 48 սաուդական տանկերների երթևեկությանը

ԿԺԴՀ առաջնորդի քույրը հայտարարել է, որ տեղյակ չէ Հյուսիսային Կորեայի և ԱՄՆ առաջնորդների շփումներից

CAFSEP ծրագրի շրջանակում ևս երեք բնակավայրերի տրամադրվել են նոր տեխնիկա և սարքավորումներ

Մոլդովայի կառավարությունը բանակցություններ է սկսում ՆԱՏՕ-ի հետ՝ գաղտնի տեղեկատվության փոխանակման վերաբերյալ․ Moldpres