Հայաստանը կարևորում է Կանադայի հետ հարաբերությունները. Փաշինյանը շնորհավորել է Մարկ Քարնիին

1 րոպեի ընթերցում

Հայաստանը կարևորում է Կանադայի հետ հարաբերությունները. Փաշինյանը շնորհավորել է Մարկ Քարնիին

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կանադայում ընտրություններում հաղթանակի կապակցությամբ շնորհավորել է Լիբերալ կուսակցությանն ու կուսակցության առաջնորդ, գործող վարչապետ Մարկ Քարնիին: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ վարչապետն այս մասին գրառում է կատարել X-ի իր միկրոբլոգում: 

«Ջերմորեն շնորհավորում եմ Մարկ Քարնիին և Lիբերալ կուսակցությանը` Կանադայի դաշնային ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ։ Հայաստանը կարևորում է Կանադայի հետ հարաբերությունները, որոնք հիմնված են բարեկամության և ընդհանուր արժեքների վրա: Մենք անհամբերությամբ սպասում ենք ամրապնդելու և խորացնելու մեր փոխշահավետ համագործակցությունը»,-նշել է Փաշինյանը:

Կանադայում վաղաժամկետ խորհրդարանական ընտրությունները տեղի են ունեցել ապրիլի 28-ին: Ձայների 99,9%-ի հաշվարկի արդյունքներով՝ Կանադայի Լիբերալ կուսակցությունն ընտրություններում ստացել է 169 մանդատ. բացարձակ մեծամասնություն ապահովելու համար անհրաժեշտ է 172 մանդատ։ 

 

 

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում