Ռուսաստան

Պուտինը ժամանել է Վոլգոգրադ, որտեղ կհանդիպի Լուկաշենկոյի հետ

1 րոպեի ընթերցում

Պուտինը ժամանել է Վոլգոգրադ, որտեղ կհանդիպի Լուկաշենկոյի հետ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ժամանել է Վոլգոգրադ, որտեղ նրա համար նախատեսված է ներքին և միջազգային հագեցած ծրագիր։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը:

Ռուսաստանի ղեկավարը Վոլգոգրադում կհանդիպի Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ, որի հետ միասին նաև կմասնակցի Միութենական պետության «Մեծ ժառանգություն - ընդհանուր ապագա» համաժողովին։

Նախագահներն, ի թիվս այլ բաների, Հաղթանակի 80-ամյակի նախաշեմին Մամաև կուրգանում կհարգեն Ստալինգրադի հերոս պաշտպանների հիշատակը։

Երեկոյան նախատեսված է Պուտինի հանդիպումը Վոլգոգրադի նահանգապետ Անդրեյ Բոչարովի հետ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում