Թրամփն իր վարչակազմի 100-օրյա ձեռքբերումներն անվանել է «պատմական»

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 100-օրյա պաշտոնավարման ժամկետում իր վարչակազմի ձեռքբերումները պատմական է որակել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա գրառում է կատարել Truth Social սոցիալական ցանցում։ 

«Մինչ մենք մոտենում ենք մեր պատմական առաջին 100 օրվան, ես հպարտությամբ հայտարարում եմ, որ Անձնակազմի հարցերով նախագահական գրասենյակը հաստատել է քաղաքական պաշտոնների ավելի քան 80%-ը մեր ամենամեծ նախարարություններում, այդ թվում՝ ԱՄՆ արդարադատության նախարարությունում, Պետքարտուղարությունում, պաշտպանության, ֆինանսների, վետերանների գործերի և առևտրի նախարարություններում», - գրել է Թրամփը։

 ԱՄՆ նախագահի պնդմամբ՝ իր վարչակազմը գերազանցել է նախորդ վարչակազմերի կողմից սահմանված «բոլոր ռեկորդները»։

«Եվ մենք կշարունակենք քրտնաջան աշխատել՝ վարձելու ամենաիրավասու, աշխատասեր հայրենասերներին, որոնք կօգնեն մեզ մուտք գործել մեր երկրի Ոսկեդար», - հավելել է նա։

Իշխանության գալուց հետո Թրամփը մեկնարկել է պետական ​​ապարատի արդյունավետ կառավարմանն ուղղված արշավ։ Մասնավորապես, ստեղծվել է Կառավարության արդյունավետության վարչություն (DOGE)՝ միլիարդատեր Իլոն Մասկի գլխավորությամբ, որի գործառույթն է «կրճատել պետական ապարատի անարդյունավետ ծախսերը»։ 

CNN-ի հաշվարկների համաձայն՝ Թրամփի նախագահության երեք ամիսների ընթացքում ԱՄՆ-ում աշխատանքից ազատվել է 121 000 պետական աշխատող։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ABC News-ի, Washington Post-ի և Ipsos-ի կողմից անցկացված հարցման տվյալների համաձայն՝ ԱՄՆ նախագահի պաշտոնում գտնվելուց 100 օր անց արձանագրվել է, որ Դոնալդ Թրամփը հավանության ամենացածր վարկանիշն ունի ամերիկացի ղեկավարների շրջանում վերջին 80 տարվա ընթացքում: 

Միացյալ Նահանգներ

Թրամփի վարկանիշն ընկել է մինչև ռեկորդային ցածր մակարդակ

Հայերեն Русский

Անթալիայում կայացել է ՀՀ վարչապետի և Թուրքիայի նախագահի հանդիպումը

Եղիշե Մելիքյանը Կիպրոսի դեմ խաղում հնարավորություն է տալու բացառապես երիտասարդ ֆուտբոլիստների

Հայաստանը զրկվել է ՀԱՊԿ-ում պատասխանատու պաշտոններին իր ներկայացուցիչներին նշանակելու իրավունքից․ Պեսկով

ՀՀ ԿԳՄՍ նախարարը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին է հանձնել Մովսես Խորենացու մեդալը

Փաշինյանն ու Փեզեշքիանն Անթալիայում քննարկել են համագործակցությանը վերաբերող օրակարգային հարցեր

«Երևանի ավտոբուս»-ը պարզաբանում է ներկայացրել հանրային տրանսպորտում 13-ամյա անչափահասի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ

Ռուսաստանի իշխանությունները կարտաքսեն Մոսկվայում Մոլդովայի դեսպանության աշխատակցին. Moldpres

Նոյեմբերի 12-ի միջոցառումների անոնս

ՀՀ ԿԳՄՍ նախարարն ու ՌԴ դեսպանը կարևորել են կրթության ոլորտում համագործակցությունը

Անթալիայում ընթանում է ՀՀ վարչապետի և Թուրքիայի նախագահի հանդիպումը