Միացյալ Նահանգներ

Մակրոնը խոստացել է ուժեղացնել ճնշումը Ռուսաստանի վրա Ուկրաինայում հրադադարի հասնելու համար

2 րոպեի ընթերցում

Մակրոնը խոստացել է ուժեղացնել ճնշումը Ռուսաստանի վրա Ուկրաինայում հրադադարի հասնելու համար

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Արևմուտքը մոտ ապագայում կուժեղացնի ճնշումը Ռուսաստանի վրա՝ Ուկրաինայում հրադադար հաստատելու համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա ասել է Paris-Match հանդեսին տված հարցազրույցում:

«Մենք կմեծացնենք ճնշումը Ռուսաստանի վրա», - ասել է Մակրոնը։

Ֆրանսիայի ղեկավարի խոսքով՝ դա տեղի կունենա «առաջիկա ութից տասն օրվա ընթացքում»։ Նա կարծում է, որ իրեն հաջողվել է համոզել ամերիկյան կողմին Մոսկվայի նկատմամբ «սպառնալիքների և, գուցե, պատժամիջոցների սրման» հնարավորության հարցում, որպեսզի Կրեմլը դրդված լինի դադարեցնել կրակը։

«Առաջիկա երկու շաբաթը վճռորոշ կլինի այդ հրադադարին հասնելու փորձերի համար», - ասել է Մակրոնը։

Նա հրատարակությանը հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ լույս ապրիլի 24-ի գիշերը կայացած զրույցի մասին, որի ընթացքում նա փորձել է Սպիտակ տան ղեկավարին դրդել «ավելի կոշտ դիրք բռնել» Ռուսաստանի հետ հարաբերություններում։

Անդրադառնալով ապրիլի 26-ին Վատիկանում Հռոմի Ֆրանցիսկոս պապի հուղարկավորության ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի հանդիպմանը՝ Մակրոնն ասել է, որ այդ զրույցի շնորհիվ է հաջողվել «ճնշումն ուղղել Ռուսաստանի վրա»։ 

«Սա պահանջվող նպատակն է, քանի որ ճիշտ չէր լինի, եթե ճնշում գործադրվեր միայն Ուկրաինայի վրա», - բացատրել է Ֆրանսիայի նախագահը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում