Իրանի նավահանգստում պայթյունի զոհերի թիվը հասել է 70-ի

2 րոպեի ընթերցում

Իրանի Բանդար Աբբաս քաղաքի հարավում գտնվող Շահիդ Ռաջայի անվան նավահանգստում տեղի ունեցած պայթյունի և դրան հաջորդած հրդեհի զոհերի թիվը հասել է 70-ի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Mehr գործակալությունը՝ վկայակոչելով Իրանի իշխանություններին։

Ըստ հրապարակման՝ Իրանի ներքին գործերի նախարար Էսկանդար Մոմենին և Իրանի ազգային աղետների կառավարման կազմակերպության խոսնակ Հոսեյն Զաֆարին հաստատել են, որ հրդեհի մարման աշխատանքներն ավարտվել են։ Զաֆարին նաև հավելել է, որ պայթյունի հետևանքով վիրավորված 1072 մարդ դուրս է գրվել հիվանդանոցից, իսկ 138 վիրավորներ դեռևս բուժում են ստանում։ Խոսնակը նշել է, որ մաքրման և փլվածքների հեռացման աշխատանքները կշարունակվեն առաջիկա օրերին։ 

Պայթյունը Շահիդ Ռաջայի անվան նավահանգստում, որն Իրանի ամենախոշոր կոնտեյներային հանգույցն է, որոտացել է ապրիլի 26-ին։ Վառելիքի լցանավի պայթյունի հետևանքով կոտրվել են ապակիներ մի քանի կմ հեռավորության վրա, պոկվել են բեռնարկղերի մետաղական հատվածները՝ մեծապես վնասելով ներսում գտնվող ապրանքները։

Ապրիլի 28-ն Իրանում սգո օր էր հայտարարվել։  

Իրանի ներքին գործերի նախարարն ավելի վաղ հայտնել էր, որ պայթյունի պատճառը եղել է անփութությունը։

Իրան

Իրանի նավահանգստում տեղի ունեցած պայթյունն անփութության հետևանք է․ Իրանի ՆԳ նախարար

Հայերեն Русский

Հայաստանը ներկայացված է Հռոմում անցկացվող «From Seeds to Foods» գլոբալ ցուցահանդեսում՝ իր խոհանոցով, պատմական ու մշակութային ժառանգությամբ

Բրազիլում ոստիկաններն ազատել են մանկապարտեզում պատանդ պահվող 13 երեխաների․ հարձակվողը սպանվել է

Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում կսահմանափակվի երթևեկությունը

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ

Չինաստանը պատրաստակամություն է հայտնել նպաստելու ԱՄՆ-ի հետ ռազմական հարաբերությունների կայուն զարգացմանը

ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը

Ամուլսարի ազդակիր համայնքներին տարեկան կտրամադրվի 7–9 միլիոն դոլար․ Գնել Սանոսյան

Վարչապետը շրջայց է կատարել Ամուլսարի ոսկու հանքավայրի տարածքում

Դիլեր չհանդիսացողների համար էլեկտրամոբիլների անմաքս ներմուծման քվոտան հոկտեմբերի 10-ին կսպառվի․ ՊԵԿ

Ամուլսարի ծրագիրը հնարավորություն է՝ ցույց տալու, որ հանքարդյունաբերությունն ու զբոսաշրջությունը կարող են համատեղ զարգանալ․ ՏԿԵ նախարար