Մարզեր

Գեղարքունիքի մարզպետի մոտ քննարկվել է մարզի երթուղային ցանցի կազմակերպման հարցը

2 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզպետի մոտ քննարկվել է մարզի երթուղային ցանցի կազմակերպման հարցը

Գեղարքունիքի մարզի երթուղային ցանցի կազմակերպման հարցը քննարկվել է մարզպետ Կարեն Սարգսյանի մոտ։ 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից, քննարկմանը մասնակցել են Մարտունի համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանը, Գավառ համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Գրիգոր Դաշտոյանը, Սևանի, Վարդենիսի, Ճամբարակի համայնքապետարանների ներկայացուցիչներ, տարածաշրջանային տրանսպորտային երթուղիները սպասարկող կազմակերպությունների ղեկավարներ։ 

Կարեն Սարգսյանը լսել է համայնքապետարանների ներկայացուցիչների և տարածաշրջանային տրանսպորտային երթուղիները սպասարկող կազմակերպությունների ղեկավարների կարծիքները և առաջարկությունները՝ միաժամանակ անելով համապատասխան դիտողություններ ու առաջարկություններ։ 

Քննարկման արդյունքում որոշվել է՝ առաջարկել համայնքների ղեկավարներին՝ ևս մեկ անգամ ուսումնասիրել նախկինում հաստատված տրանսպորտային երթուղային ցանցը և չվացուցակները ու մեկշաբաթյա ժամկետում Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմ ներկայացնել համայնքների նոր երթուղային ցանցի ուղղությունները և հաստատված չվացուցակները՝ հարցի վերջնական կարգավորման նպատակով համարժեք որոշում կայացնելու նպատակով։ 

Հանդիպման ընթացքում քննարկվել են  նաև Գեղարքունիքի մարզի երթուղային ցանցի կազմակերպման հետ կապված այլ հարցեր։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում