Աշխարհ

Ռուսաստանի ՊՆ-ում հայտարարել են, որ ԱՊՀ երկրների ՀՕՊ համակարգը կկատարելագործվի

1 րոպեի ընթերցում

Ռուսաստանի ՊՆ-ում հայտարարել են, որ ԱՊՀ երկրների ՀՕՊ համակարգը կկատարելագործվի

ԱՊՀ անդամ պետությունների Պաշտպանության նախարարների խորհրդին կից Հակաօդային պաշտպանության հարցերով համակարգող կոմիտեի՝ Ալմաթիում կայացած 60-րդ նիստում երկրների պաշտպանության նախարարությունների պատվիրակությունները քննարկել են 13 հարց, որոնք վերաբերում են ՀՕՊ միավորված համակարգի կատարելագործմանը, ինչպես նաև երկրների միջև երկկողմ և բազմակողմ ռազմական համագործակցության ամրապնդմանը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նիստում ԱՊՀ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդին կից ՀՕՊ հարցերով համակարգող կոմիտեի նախագահի տեղակալ գեներալ-գնդապետ Յուրի Գրեխովը հայտարարել է, որ ԱՊՀ անդամ պետությունների ՀՕՊ համակարգի կատարելագործումը կշարունակվի։

«Գեներալ-գնդապետ Յուրի Գրեխովն ընդգծել է, որ ԱՊՀ անդամ պետությունների հակաօային պաշտպանության համակարգը կկատարելագործվի», - հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

Գրեխովը նշել է, որ հոբելյանական նիստի անցկացման վայրն ընտրվել է ոչ պատահականորեն. 30 տարի առաջ՝ 1995 թ. փետրվարի 10-ին, պետությունների ղեկավարները հենց Ալմաթիում են ստորագրել Անկախ Պետությունների Համագործակցության հակաօդային պաշտպանության միավորված  համակարգի ստեղծման մասին համաձայնագիրը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում