Հայոց ցեղասպանությունը մարդկության պատմության ամենասև էջերից մեկն է. Հունաստանի խորհրդարանի նախագահ

2 րոպեի ընթերցում

Հայոց ցեղասպանությունը մարդկության պատմության ամենասև էջերից մեկն է, որը խլեց 1.5 միլիոն հայերի կյանք և դարձավ միլիոնավորների տարագրության ու տառապանքի սկիզբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Հունաստանի խորհրդարանի նախագահ Նիկիտաս Կակլամանիսը Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ 

«1915 թ. ապրիլի 24 - 2025 թ. ապրիլի 24. 110 տարիներ անց՝ Հայոց ցեղասպանության պաշտոնական մեկնարկից: Այդ օրն օսմանյան Կոստանդնուպոլսում ձերբակալվեց, կտտանքների ենթարկվեց և սպանվեց հայ մտավորականների և համայնքային առաջնորդների մեծ մասը։ Նրանց հետ միասին կախաղան բարձրացվեցին հարյուրավոր պոլսահայեր։ 

Հայոց ցեղասպանությունը մարդկության պատմության ամենասև էջերից մեկն է, որը խլեց 1.5 միլիոն հայերի կյանք և դարձավ միլիոնավորների տարագրության ու տառապանքի սկիզբ։ Եվ այնուամենայնիվ, 110 տարի անց այս սարսափելի պատմական դեպքերից հետո Թուրքիան պաշտոնապես շարունակում է համառորեն մերժել պատմական ճշմարտությունը։ Այսօր այն վայրում, որտեղ պատմությունն ու վերքերը հանդիպում են ներկային և ապագայի հույսերին, մենք բոլորս պարտավոր ենք հիշել, պատվել և պաշտպանել մեր եղբայրների հիշողությունը. այսօր՝ հայերի, վաղը՝ փոքրասիացիների, պոնտոսցիների և կիպրացիների։ Միայն այսպես՝ հիշողությամբ ու խոհեմությամբ, կարող ենք միավորվել և դիմակայել մոռացությանը ու պատմության աղավաղմանը»,- նշված է Հունաստանի խորհրդարանի նախագահի հայտարարության մեջ: 

Հայերեն العربية English Русский Türkçe

Կասեցվել է «պանիր «Սուլուգունի» արտադրատեսակի արտադրությունը

Պուտինը Ուիթքոֆին չի հանձնել ուկրաինական կարգավորման վերաբերյալ առաջարկներ պարունակող փաստաթղթեր. Պեսկով

Հայաստանի և Վրաստանի գլխավոր դատախազները Թբիլիսիում քննարկել են միջազգային մասնագիտական կառույցների շրջանակում համագործակցության հնարավորությունները

COP17-ի շրջանակում կանցկացվի «Կլիմայի փոփոխությունը և կանայք» մրցանակաբաշխությունը

Կանադայի վարչապետն առաջին պաշտոնական այցով ժամանել է Թուրքիա

Իրանը հայտարարել է, որ պատրաստ է ԱՄՆ-ի դեմ երկարատև պատերազմի

Զելենսկին «սխալ և անընդունելի» է որակել Թրամփի մեղադրանքները, որ դիզելի գինը բարձրանում է ուկրաինական հարվածների պատճառով

Այս տարվա սեպտեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերի թիվը կազմել է 845 438

Եվրամիությունը 1.5 մլն եվրո կտրամադրի Սևանա լճի էկոհամակարգի բարելավման ծրագրի իրականացմանը

Տերյան փողոցում և Սայաթ-Նովայի պողոտայում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի