Շիրակի մարզի Հոռոմ բնակավայրում շահագործման է հանձնվել նորակառույց մանկապարտեզ

2 րոպեի ընթերցում

Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի պատվիրատվությամբ կառուցված Արթիկ համայնքի Հոռոմ բնակավայրի նորակառույց մանկապարտեզը շահագործման է հանձնվել: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, բոլոր հարմարություններով և անհրաժեշտ գույքով ապահովված երկհարկանի մանկապարտեզը նախատեսված է 75 երեխայի համար։ Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է շուրջ 190 մլն դրամ։ Մանկապարտեզին գույքով ապահովելու համար ՀՀ կառավարությունը հատկացրել է 8 մլն 724 հազար դրամ։ 

«Վերջին 10 օրում Արթիկ համայնքում արդեն 5-րդ մանկապարտեզն է բացվում։ Ինձ համար մեծ ուրախություն է գտնվել Հոռոմ բնակավայրում, որը 30 տարի մանկապարտեզ չի ունեցել և տեսնել երեխաների աչքերի փայլը։ Բնակավայրում արդեն կա մի հաստատություն, որտեղ երեխաները կրթվելու են, մոտ են լինելու երգին, պարին, խաղին։ Այս երեխաները մեր հաջողության գրավականն են, մեր վաղվա օրը։ Յուրաքանչյուր խնդիր, որի առջև մեր պետությունը կանգնել է, սկզբնաղբյուրը եղել է կրթությունը։ Դա է պատճառը, որ ՀՀ կառավարությունն այսօր մեծ ուշադրություն է դարձնում կրթությանը, որն իրականություն է դառնում «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շնորհիվ։ Կրթությունը սկսվում է մանկապարտեզից և մեր երեխաներն արժանի են լավագույնին»,-ողջունելով ներկաներին՝ նշեց Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը։

Մանկապարտեզը բացվեց Արթիկի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Նարեկ եպիսկոպոս Ավագյանի օրհնությամբ:

Հայերեն

Արագածում և Դարբնիկում ոստիկանները հայտնաբերել են չմակնշված ալկոհոլ ու ծխախոտ, ինչպես նաև 800 լիտր դիզվառելիք

ՄԻՊ աշխատակազմը պարզաբանել է հաստատության անգործության մասին պնդումներն ու Պաշտպանին դիմելու պահանջները

Հոկտեմբերի 13-ի միջոցառումների անոնս

«Հայաստան» խմբակցության պատգամավորներն Իրանի դեսպանի հետ քննարկել են տարածաշրջանային զարգացումներն ու ԹՐԻՓՓ նախագիծը

IDBank-ը իր 35-ամյակի միջոցառումների շրջանակում համագործակցության հուշագիր է կնքել Մատենադարանի հետ

Միջազգային կառույցներում աշխատանքի բազմամյա փորձառությամբ Գևորգ Թորոսյանը նշանակվել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ

Մարագոսը հայ պատգամավորների հետ հանդիպմանը պարզաբանել է ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման գործընթացի մանրամասները

ՇՄՆ-ն պարզաբանում է տարածել COP17-ի կազմակերպման ծախսերի և գնումների գործընթացի վերաբերյալ

Ֆրանսիայի դպրոցներից մեկում դեռահասի արձակած կրակոցներից երկու մարդ է վիրավորվել

Վանաձորին է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս մեկ հողատարածք