ՀՀ ԲԴԽ նախագահն ընդունել է Նիդեռլանդների դեսպանին

3 րոպեի ընթերցում

Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Արթուր Աթաբեկյանն ընդունել է Հայաստանում Նիդեռլանդների դեսպան Մարիկե Մոնրոյ-Վինթերին:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ԲԴԽ-ի տարածած հաղորդագրությունից, Արթուր Աթաբեկյանը բարձր է գնահատել դատաիրավական համակարգի զարգացման, մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում, դատավորների հեղինակության բարձրացմանն ուղղված Նիդեռլանդների հարուստ փորձը: Նա կարևորել է Նիդեռլանդների դատական խորհրդի հետ ձևավորված գործընկերությունը, որի շրջանակում տարիներ առաջ Նիդեռլանդների Կենտրոնական Վերաքննիչ Տրիբունալի նախագահի հետ ձևավորված գործընկերային հարաբերությունները նոր լիցք են հաղորդել հայաստանյան դատական համակարգի կատարելագործմանը։ 

Արթուր Աթաբեկյանը հիշատակել է նաև Հայաստանի Հանրապետության և Նիդեռլանդների Թագավորության արտաքին գործերի նախարարությունների միջև Օրենքի գերակայության MATRA ուսուցողական երկրորդ ծրագրի շրջանակներում համագործակցության վերաբերյալ ստորագրված փոխըմբռնման հուշագիրը, ինչը կարևոր ներդրում է դատական համակարգի ինստիտուցիոնալ ամրապնդման գործում։

Կողմերն անդրադարձել են դատավորների անկախության ամրապնդման, հանրային վստահության բարձրացման խնդիրներին՝ երկուստեք կարևորելով այդ ուղղություններով ամենօրյա ռեժիմով իրականացող աշխատանքների անհրաժեշտությունը։ 
Հանդիպման քննարկման առանցքում է եղել շրջանակում արդարադատության մատչելիության առաջավոր փորձի փոխանակումը, ինչը կնպաստի դատական բարեփոխումների արդյունավետությանը:

Դեսպանի խնդրանքով Բարձրագույն դատական խորհրդի նախագահը ներկայացրել է դատական համակարգի ծրագրային առաջնահերթություններն ու մարտահրավերներն՝ ընդգծելով դատարանների ծանրաբեռնվածության թոթափման ուղղությամբ տարվող աշխատանքները, դատարանի հանդեպ վստահության աստիճանի բարձրացումը, էլեկտրոնային արդարադատության ներդրման կարևորությունն ու միջազգային գործընկերների հետ համագործակցության շարունակականությունը: 

Նիդեռլանդների դեսպանը ևս մեկ անգամ ընդգծել է դատաիրավական համակարգի հանդեպ իր երկրի հետաքրքրվածությունը՝ առաջարկելով մեկտեղել մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված ջանքերն ու դիտարկել համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները:

Հայերեն Русский

Ռուսաստանի ԱԳ նախարարը կմեկնի Բելառուս

Ռուսաստանի հետ տնտեսական կապերի խզման դեպքում հայկական արտադրանքը կարող է փոխարինվել ադրբեջանականով․ ՌԴ նախագահի ներկայացուցիչ

Հյուսիսային Կորեան հայտարարել է միջուկային ուժերի ավելացման մասին

«Նոր ուժ» կուսակցությունը քարոզարշավի շրջանակներում Վանաձորում է

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը բանաձև է ընդունել Իրանի հարցում Թրամփի լիազորությունների սահմանափակման մասին

Իսրայելի պաշտպանության նախարարը հայտնել է Լիբանանում ռազմական գործողությունները շարունակելու մասին

Սերբիայի անվտանգության գործակալությունը նախազգուշացրել է նախագահ Վուչիչին չմեկնել Մոնտենեգրո

ՌԴ-ի կողմից հայկական ապրանքների ներմուծման սահմանափակումների ֆոնին Կառավարությունն ընդունել է արտահանողներին աջակցելու ծրագիր

Ամերիաբանկը AMX Awards 2026-ում արժանացել է չորս մրցանակի

«Ուրարտու»-ի երկու ֆուտբոլիստ հեռացել է ակումբից