Մշակույթ

Գեղարքունիքի մարզը հյուրընկալել է Վանաձորի թատրոնի դերասաններին

1 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզը հյուրընկալել է Վանաձորի թատրոնի դերասաններին

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի նախաձեռնությամբ և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ մարզում հայտարարված թատերական երկամսյակի շրջանակներում կայացել է մարզային թատրոնի ու թատերասերների 9-րդ հանդիպումը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից, Գավառի Լևոն Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնը հյուրընկալել էր Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասաններին, որոնց կատարմամբ բեմադրվել է «Ես միայն զանգահարելու եմ եկել» դրաման, ռեժիսոր՝ Մարիամ Մնացականյան։

Ներկայացումը դիտել են Գեղարքունիքի մարզի տարբեր համայնքներից մարզային ենթակայության հանրակրթական հաստատությունների մանկավարժներ, աշխատակիցներ, կրթա-մշակութային հաստատությունների կոլեկտիվներ, մարզում գործող բարձրագույն և միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատությունների պրոֆեսորադասախոսական անձնակազմեր, ավագ տարիքի դպրոցականներ, քաղաքացիներ։ 

Նախաձեռնության շրջանակներում հաջորդ և վերջին հանդիպումը Գեղարքունիքի մարզային թատրոնում կկայանա ապրիլի 28-ին։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում