Ռուբեն Ռուբինյանն ընդունել է ՀՀ-ում Հունաստանի դեսպանին
1 րոպեի ընթերցում

Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանն ապրիլի 22-ին ընդունել է Հայաստանում Հունաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Խրիստոս Սոֆիանոպուլոսին:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունը։
Քննարկվել են ՀՀ-Հունաստան բարեկամական հարաբերությունների սերտացմանն ու խորհրդարանական համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր:
Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային զարգացումներին: