Թրամփը մտադիր է Հարվարդին զրկել ևս 1 միլիարդ դոլարի ֆինանսավորումից

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը մտադիր է Հարվարդի համալսարանի ֆինանսավորումը կրճատել ևս 1 միլիարդ դոլարով՝ ուսումնական հաստատության կողմից իր քաղաքականության մեջ փոփոխություններ մտցնելուց հրաժարվելու պատճառով: 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտնել է The Wall Street Journal թերթը՝ վկայակոչելով աղբյուրներ։ Ըստ պարբերականի տվյալների՝ կրճատումը կվերաբերի համալսարանի բժշկական հետազոտությունների դաշնային ֆինանսավորմանը:  

Հարվարդի համալսարանի նախագահ Ալան Գարբերն ավելի վաղ հայտարարել էր, որ ուսումնական հաստատությունը չի ընդունի Թրամփի վարչակազմի պահանջները՝ փոփոխություններ մտցնելու  իր քաղաքականության մեջ: 

Ապրիլի 15-ին Թրամփն առաջարկել է Հարվարդը գնահատել որպես քաղաքական կազմակերպության և բուհին զրկել չհարկվող համալսարանի կարգավիճակից։ Կրթության նախարարությունը հայտարարել է Հարվարդի համար 2,2 միլիարդ դոլարի դրամաշնորհների և 60 միլիոն դոլարի երկարաժամկետ պայմանագրերի սառեցման մասին: Հաղորդվել է նաև, որ ամերիկյան վարչակազմը մտադիր է վերանայել այս էլիտար բարձրագույն ուսումնական հաստատության հետ շուրջ 9 միլիարդ դոլար ընդհանուր գումարի դրամաշնորհներն ու պայմանագրերը:

Հայերեն English

Ելիսեյան պալատում մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի և Էմանուել Մակրոնի հանդիպումը

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը մոտ է հաղթանակի Իրանի հետ դիմակայությունում

Պայթյուն է որոտացել Իրանի Ջասկ ծովափնյա քաղաքի մոտակայքում

Իտալիայի ռազմաօդային ուժերը ևս երկու հարվածային անօդաչու թռչող սարք ձեռք կբերեն ամերիկյան General Atomics ընկերությունից

Հովհաննես Շարամբեյանի 100-ամյակին նվիրված ցուցահանդեսը կբացահայտի արվեստագետի գործունեության լայն շրջանակը

Մեծ Բրիտանիայում ավելի քան երկու հազար չվերթ է չեղարկվել տեխնիկական խափանման պատճառով

Օսլոյում տեղի է ունեցել Նորվեգիայի թագավոր Հարալդ V-ի հուղարկավորության արարողությունը

Հայաստանի դպրոցականների ուժեղ և թույլ կողմերը. ԿԳՄՍՆ-ն ներկայացրել է PISA միջազգային գնահատման արդյունքները

«Երևանի երաժշտական գիշեր» միջոցառումով պայմանավորված՝ մայրաքաղաքում կլինեն փակ փողոցներ

Սեպտեմբերի 10-ի միջոցառումների անոնս