Ծանրորդ Լիանա Գյուրջյանը դարձավ ԵԱ-ի արծաթե մեդալակիր

2 րոպեի ընթերցում

Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի անդամները շարունակում են պայքարը Եվրոպայի ընթացիկ առաջնությունում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Մոլդովայում ընթացող ծանրամարտի ԵԱ-ում մեդալների համար պայքարի մեջ մտան 87 կգ քաշային կանայք:

Հայաստանի հավաքականի անդամ Տաթև Հակոբյանը պոկում վարժությունում երեք հաջող մոտեցում ունեցավ` բարձրացնելով 102 կգ, 106 կգ, 110 կգ: Այս վարժությունում նա նվաճեց արծաթե մեդալ: Հրումում նա մեկ հաջող մոտեցում ունեցավ` բարձրացնելով 122 կգ: Երկամարտի 232 կգ արդյունքով Տաթև Հակոբյանը ԵԱ-ում 4-րդն է:

Հայաստանի թիմից Լիանա Գյուրջյանը պոկում վարժությունում ևս երեք հաջող մոտեցում կատարեց` 100 կգ, 104 գկ, 106 կգ: Գյուրջյանն այս ձևում 4-րդն է: Հրումում ևս Գյուրջյանը միայն հաջող մոտեցումներ ունեցավ` 130 կգ, 135 կգ, 140 կգ: Այս վարժությունում նա նվաճեց արծաթե մեդալ: Լիանա Գյուրջյանը Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր դարձավ երկամարտի 246 կգ արդյունքով:

Մինչ այս Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի անդամներ Ալեքսանդրա Գրիգորյանը ու Աննա Ամրոյանը դարձել էին Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր: Տղամարդկանց պայքարում  Գարիկ Կարապետյանը դարձավ ԵԱ-ի չեմպիոն, արծաթե մեդալ  նվաճեցին Սիմոն Մարտիրոսյանը, Գոռ Սահակյանը, Ռաֆիկ Հարությունյանը, իսկ Գառնիկ Չոլակյանը ու Դավիթ Հովհաննիսյանը բրոնզե մեդալակիրներ են: 

Հայերեն العربية Türkçe

Վրաստանում հայտնաբերվել է սպանության համար հետախուզվող անձը

Քննարկվել են ՀՀ-ում քաղաքաշինության ոլորտի զարգացման հեռանկարներն ու ընթացիկ ծրագրերը

Բեռլինում փետրվարի 3-5-ը կկայանա «Fruit Logistica 2027» միջազգային ցուցահանդեսը

ՀՀ ֆինանսների նախարարության հասարակական խորհրդի նիստում քննարկվել են 2027-ի պետական բյուջեի նախագծի վերաբերյալ առաջարկությունները

«ՆՈՐ ԳԱԶ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում բացահայտվել է թերլիցքավորման դեպք

Քննարկվել են հայկական վերամշակված արտադրանքն Օմանի շուկա արտահանելու և շուկայում դրանց երկարաժամկետ ներկայացվածությունն ապահովելու մասին հարցեր

ՀԷՑ-ի ավտոպարկը համալրվում է նոր տրանսպորտային միջոցներով և մասնագիտացված տեխնիկայով

ՀՀ վարչապետի խոսնակը հերքում է Թուրքմենստանում Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպման մասին ռուսական լրատվամիջոցի հրապարակումը

Հայաստանն արդեն իսկ զգալի առաջընթաց է արձանագրել մի շարք ոլորտներում. Վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի կատարողականի ԵՄ գնահատման երկրորդ առաքելությունը Հայաստանում է

Հայաստանն ուժեղացնում է պատվաստումների գործընթացի թվայնացված մոնիտորինգը՝ տվյալների վրա հիմնված որոշումներ կայացնելու համար