Ծանրորդ Լիանա Գյուրջյանը դարձավ ԵԱ-ի արծաթե մեդալակիր
2 րոպեի ընթերցում

Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի անդամները շարունակում են պայքարը Եվրոպայի ընթացիկ առաջնությունում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Մոլդովայում ընթացող ծանրամարտի ԵԱ-ում մեդալների համար պայքարի մեջ մտան 87 կգ քաշային կանայք:
Հայաստանի հավաքականի անդամ Տաթև Հակոբյանը պոկում վարժությունում երեք հաջող մոտեցում ունեցավ` բարձրացնելով 102 կգ, 106 կգ, 110 կգ: Այս վարժությունում նա նվաճեց արծաթե մեդալ: Հրումում նա մեկ հաջող մոտեցում ունեցավ` բարձրացնելով 122 կգ: Երկամարտի 232 կգ արդյունքով Տաթև Հակոբյանը ԵԱ-ում 4-րդն է:
Հայաստանի թիմից Լիանա Գյուրջյանը պոկում վարժությունում ևս երեք հաջող մոտեցում կատարեց` 100 կգ, 104 գկ, 106 կգ: Գյուրջյանն այս ձևում 4-րդն է: Հրումում ևս Գյուրջյանը միայն հաջող մոտեցումներ ունեցավ` 130 կգ, 135 կգ, 140 կգ: Այս վարժությունում նա նվաճեց արծաթե մեդալ: Լիանա Գյուրջյանը Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր դարձավ երկամարտի 246 կգ արդյունքով:
Մինչ այս Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի անդամներ Ալեքսանդրա Գրիգորյանը ու Աննա Ամրոյանը դարձել էին Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր: Տղամարդկանց պայքարում Գարիկ Կարապետյանը դարձավ ԵԱ-ի չեմպիոն, արծաթե մեդալ նվաճեցին Սիմոն Մարտիրոսյանը, Գոռ Սահակյանը, Ռաֆիկ Հարությունյանը, իսկ Գառնիկ Չոլակյանը ու Դավիթ Հովհաննիսյանը բրոնզե մեդալակիրներ են: