Դիլիջանում փայտե տնակ է այրվել
1 րոպեի ընթերցում

Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնն ապրիլի 19-ին, ժամը 22:02-ին ահազանգ է ստացել, որ Դիլիջան քաղաքի Ռոտոնդա թաղամասում՝ անտառի մոտակայքում, այրվում է շինություն։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է քաղաքի Խորհուրդների փողոցում գտնվող չբնակեցված փայտե տնակում։
Ըստ աղբյուրի՝ հրդեհը մեկուսացվել է ժամը 22:33-ին, մարվել՝ ապրիլի 20-ին, ժամը 00:23-ին: Այրվել է փայտե տնակը (մոտ 64 քմ). տուժածներ չկան:
Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի նկուղային հարկ: