Մշակույթ

Գեղարքունիքի մարզային գրադարանում անցկացվել է «Սասունցի Դավիթ» էպոսին նվիրված միջոցառում

2 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզային գրադարանում անցկացվել է «Սասունցի Դավիթ» էպոսին նվիրված միջոցառում

Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Վարդգես Պետրոսյանի անվան մարզային գրադարանը «Ազգային գրադարանային շաբաթ» ծրագրի շրջանակում անցկացվող հերթական միջոցառմանը հյուրընկալել է Գավառի թիվ 5, թիվ 3 հիմնական  և Կարմիրգյուղի թիվ 1 միջնակարգ դպրոցի աշակերտներին՝ մասնակցելու «Սասունցի Դավիթ» էպոսին նվիրված վիկտորինային։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզային գրադարանի տնօրեն Մարիամ Համբարձումյանը, միջոցառմանը մասնակցել են հանրակրթական դպրոցների ուսուցիչներ, մարզային գրադարանի աշխատակիցներ, ընթերցողներ։ Աշակերտները մեծ պատասխանատվությամբ պատասխանել են առաջադրված հարցերին, ներկայացրել հայ ազգային էպոսից ասմունք, պարային կատարումներ և ներկայացումներ։ 

Միջոցառման ընթացքում գրադարանի մանկական բաժնի վարիչ Ալինա Ավետիսյանը ներկայացել է արժեքավոր հավելյալ տեղեկություններ։

Միջոցառման ավարտին խմբերի ավագները մարզային գրադարանի կողմից ստացել են խրախուսական նվերներ՝ գրքեր։

«Ուրախալին այն էր, որ աշակերտները հիմնականում առաջադրված հարցերին տալիս էին հստակ պատասխաններ, հուզականությամբ ու առոգանությամբ արտասանում էպոսի որոշ հատվածներ, բեմականացումների միջոցով շունչ ու ոգի հաղորդում միջոցառմանը։ Իսկ այս ամենն, անշուշտ, արվել էր ուսուցիչների քրտնաջան ու հետևողական  աշխատանքի շնորհիվ»,-ներկայացրեց Գեղարքունիքի մարզային գրադարանի տնօրեն Մարիամ Համբարձումյանը։

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում