Իրան

Արաղչին «բովանդակալից» է անվանել Պուտինի հետ բանակցությունները

1 րոպեի ընթերցում

Արաղչին «բովանդակալից» է անվանել Պուտինի հետ բանակցությունները

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին, որն ապրիլի 17-ին հանդիպում է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, շատ բովանդակալից է որակել այն։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից:

«Երեկ ես շատ լավ, բովանդակալից, երկարատև հանդիպում ունեցա Ռուսաստանի ղեկավարի հետ», - նշել է Արաղչին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ կայացած բանակցությունների ժամանակ։

Բացի այդ, ՏԱՍՍ-ը նշում է, որ ըստ Իրանի արտգործնախարարության հայտարարության՝ համապարփակ ռազմավարական գործընկերության համաձայնագիրն ամուր հիմք է դարձել ՌԴ-ի և Իրանի միջև հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելու համար:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում