ԱՄՆ-ն հույս ունի, որ  Իրանի հետ բանակցություններն արդյունավետ կլինեն. Ռուբիո

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ն հույս ունի, որ Իրանի հետ բանակցություններն արդյունավետ կլինեն և կհանգեցնեն իսլամական հանրապետության միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակի խաղաղ լուծման։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Ֆրանսիայի «Լե Բուրժե» օդանավակայանում լրագրողների հետ զրույցում։

«Մենք հուսով ենք, որ բանակցությունները կշարունակվեն արդյունավետ…. Մենք հանդես ենք գալիս խաղաղ, երկարաժամկետ կարգավորման օգտին», - ասել է պետքարտուղարը։

Ապրիլի 12-ին Մասկատում ԱՄՆ-ի և Իրանի ներկայացուցիչների միջև տեղի են ունեցել անուղղակի բանակցություններ Օմանի միջնորդությամբ՝ իսլամական հանրապետության միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորման շուրջ։ Իրանի պատվիրակությունը գլխավորել է արտգործնախարար Աբբաս Արաղչին, իսկ ամերիկյան պատվիրակությունը՝ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆը։ Երկու կողմերն էլ հայտնել են, որ բանակցությունները եղել են դրական և կառուցողական։ Բանակցությունների հաջորդ փուլը տեղի կունենա ապրիլի 19-ին, կրկին Օմանում:

Հայերեն Русский

Flydubai-ի օդանավի կապիտանի վրա հարձակված երկրորդ օդաչուն դեռ ամռանն էր մտադրվել ինքնաթիռ զավթել. ԶԼՄ

Բելգիայի ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ցույցերին մասնակցած 107 ուսանողի

Հնդկաստանը հայտարարել է Սև ծովով հացահատիկի և էներգակիրների փոխադրման հարցով Ռուսաստանի և Ուկրաինայի հետ շփումների մասին

Երևանում մեկնարկել է Միջազգային առևտրի և ներդրումների եռօրյա ֆորումը

Ֆրանսիայում 1065 մարդ է տուժել բողոքի գործողությունների ընթացքում

ՖԻՖԱ-ի նոր դասակարգման աղյուսակում Հայաստանի ընտրանին 108-րդն է

Էկոնոմիկայի նախարարը հայտարարել է Հայաստանի գյուղմթերքի ամբողջական իրացման մասին

Սպանվել է Բրիտանիայի թագավորական ընտանիքի բժիշկը․ The Sun

«Հայաստան–Միացյալ Թագավորություն բիզնես համաժողով 2026»-ը նոր հնարավորություններ է ստեղծում երկկողմ համագործակցության համար

Ազատազրկման դատապարտվելու դեպքում պատիժը կկրի Հայաստանում․ վարչապետը՝ ադրբեջանցի զինծառայողի հնարավոր դատապարտման մասին