Հայաստան

ՀՀ քաղաքաշինության կոմիտեում Գեղարքունիքի համայնքների և մարզպետի աշխատակազմի աշխատակիցների հետ քննարկվել են կարևոր հարցեր

2 րոպեի ընթերցում

ՀՀ քաղաքաշինության կոմիտեում Գեղարքունիքի համայնքների և մարզպետի աշխատակազմի աշխատակիցների հետ քննարկվել են կարևոր հարցեր

ՀՀ քաղաքաշինության կոմիտեում Գեղարքունիքի մարզի համայնքների և մարզպետի աշխատակազմի քաղաքաշինության ոլորտի ստորաբաժանումների աշխատակիցների մասնակցությամբ քննարկվել են կարևոր հարցեր։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից, մարզպետի աշխատակազմի առաջարկով կայացած հանդիպմանը քննարկվել են urban.e-gov.am հարթակով կառուցապատման թույլտվությունների տրամադրման գործընթացի վերաբերյալ հարցեր։

ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալներ Արման Պետրոսյանը և Նունե Պետրոսյանը կարևորել են համայնքային աշխատակիցների հետադարձ կապը՝ համակարգի կիրառության ընթացքում ծագող հարցերը պարզաբանելու և էլեկտրոնային հարթակում գործընթացները շարունակաբար բարելավելու նպատակով։ 

Նրանք լսել են համայնքների ներկայացուցիչների հարցերը գործնականում հանդիպող իրավիճակների վերաբերյալ, դիտարկել օրինակներ և օրենսդրական կարգավորումները հաշվի առնելով՝ տվել պարզաբանումներ։

Հանդիպման մասնակիցներին առավելապես հետաքրքրել են պետական և սուբվենցիոն ծրագրերի դեպքում քաղաքաշինական փաստաթղթերի տրամադրմանը, շինարարության թույլտվության երկարացմանն առնչվող փուլերը։ 

Քննարկման ընթացքում առանձնացվել են նաև տեխնիկական բնույթի հարցեր, որոնք կոմիտեն փոխանցելու է հարթակի ծրագրային ապահովումն իրականացնող ընկերությանը՝ կարգավորման և հարթակի աշխատանքի հետագա բարելավման նպատակով։

2025 թվականի հունվարի 1-ից Հայաստանում քաղաքաշինական փաստաթղթերի տրամադրման գործընթացն իրականացվում է բացառապես էլեկտրոնային եղանակով՝ urban.e-gov.am հարթակի միջոցով։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում