Մշակույթ

Գեղարքունիքցի թատերասերները հյուրընկալել են Արտաշատի Ամո Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասաններին

1 րոպեի ընթերցում

Գեղարքունիքցի թատերասերները հյուրընկալել են Արտաշատի Ամո Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասաններին

Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Լևոն Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնը հյուրընկալել է Արտաշատի Ամո Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասաններին։ 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ԿՄՍ վարչությունից, հանդիպումը կայացել է մարզում հայտարարված թատերական երկամսյակի շրջանակներում։ 

Արտաշատի թատրոնի դերասանների ուժերով բեմադրվել է ռեժիսոր Կարեն Խաչատրյանի «Մայրը» ստեղծագործությունը։ 

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի նախաձեռնությամբ և ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ մարզում հայտարարված թատերական երկամսյակի շրջանակներում սա 8-րդ բեմադրությունն էր։ 

Հերթական հանդիպումը մարզի թատրոնում կկայանա ապրիլի 19-ին։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում