Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանում տեղի կունենա մշտական ցուցադրության վերաբացում և «Ուսուցիչը» ժամանակավոր ցուցադրություն

2 րոպեի ընթերցում

Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանում ապրիլի 18-ին ժամը 16:00-ին տեղի կունենա մշտական ցուցադրության վերաբացումը և «Ուսուցիչը» խորագրով ժամանակավոր ցուցադրության բացումը՝ նվիրված Խաչատուր Աբովյանի հիշատակի օրվան։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, ընդգծելով, որ վերջին ամիսների ընթացքում գերատեսչության աջակցությամբ թանգարանում իրականացվել են ցուցասրահի վերանորոգման, մշտական ցուցադրության հայեցակարգի վերանայման և ցուցադրության արդիականացման ու համալրման աշխատանքներ։ 

Գիտաորոնողական լայնածավալ աշխատանքների արդյունքում ցուցադրությունը հարստացվել է նոր և արժեքավոր նյութերով, որոնք տրամադրվել են Հայաստանի ազգային արխիվի, «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի, Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի, Հայաստանի ազգային գրադարանի կողմից։

Այցելուները հնարավորություն կունենան նորովի բացահայտելու Աբովյանի կյանքի և գործունեության ուշագրավ կողմերը:

Միջոցառման ծրագրում

  • «Ուսուցիչը» խորագրով ժամանակավոր ցուցադրության բացում. ներկայացված է  Աբովյանի մանկավարժական գործունեությունը։ Ցուցադրության առանցքում է Աբովյանի կենդանության օրոք տպագրված միակ գիրքը՝ առաջին աշխարհաբար այբբենարան-դասագիրքը, որը բերված է Մատենադարանից։ Ցուցադրությունը կգործի 6 ամիս:
  • Մշտական ցուցադրության վերաբացում:
  • Աբովյանական ընթերցումներ. Քաջիկ Հարությունյան:
  • Երաժշտական կատարումներ «Մեղեդի» լարային քառյակի մասնակցությամբ։
Հայերեն فارسی

Սևանից այս տարի ոռոգման նպատակով բաց է թողնվել 75,3 մլն խորանարդ մետր ջուր՝ պատմական նվազագույնը. Լևոն Ազիզյան

Պեսկովը հերքել է մինչև տարեվերջ 300 հազար մարդու զորակոչելու լուրերը

Վահագն Խաչատուրյանն ընդունել է Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի պատվիրակությանը

Շախմատի կանանց ու տղամարդկանց թիմերը շարունակում են հաղթանակների շարքը համաշխարհային Օլիմպիադայում

Ոստիկանության գվարդիայի ծառայողները տարեսկզբից բացահայտել են հանցագործության շուրջ 660 դեպք

Սրբուհի Գալյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանին

Վահան Կոստանյանը ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունների փոփոխությունը

«Վալդակար». երեխաների համար նախատեսված առաջին հայկական անիմացիոն սերիալը հասանելի է նաև արևմտահայերենով

Վարչապետն այցելել է Ֆրաունհոֆերի ջրածնի կիրառական կենտրոն

ՍԱՏՄ-ն արձագանքել է թունաքիմիկատների վերաբերյալ պատգամավոր Հարություն Մնացականյանի հայտարարություններին