Եմենում ԱՄՆ-ի հարձակումների հետևանքով շուրջ 40  մարդ է զոհվել, վիրավորվել՝ ավելի քան 100-ը

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ի կողմից Եմենի արևմտյան ալ-Հոդեյդայի նահանգում գտնվող Ռաս Իսա նավթային օբյեկտի ռմբակոծության հետևանքով զոհերի թիվը հասել է 38-ի, նախնական տվյալներով՝ 102 մարդ վիրավորվել է։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է հութիներին պատկանող Al Masirah հեռուստաալիքը։

Ապրիլի 17-ի ուշ երեկոյան ԱՄՆ-ի օդանավերը շուրջ 14 հարձակում են իրականացրել ալ-Հոդեյդայի նահանգում գտնվող Ռաս Իսա նավահանգստի ուղղությամբ՝ տասնյակ աշխատակիցների կյանք խլելով։

Զոհերի թիվն աճել է այն բանից հեռտո, երբ ԱՄՆ-ն վերսկսել է տեղանքի թիրախավորումը քաղաքացիական պաշտպանության բրիգադների կողմից օգնություն տրամադրելու պահին, ինչի հետևանքով քաղաքացիական պաշտպանության անձնակազմի անդամներ  են զոհվել ու վիրավորվել:

Իր հերթին ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հայտարարել է, որ հարվածներ է հասցրել Եմենի Ռաս Իսա նավթային նավահանգստին և ավերել այն:

«ԱՄՆ զինվորականները միջոցներ են ձեռնարկել Իրանի կողմից աջակցվող հութի-ահաբեկիչների վառելիքի այս աղբյուրը վերացնելու համար», - նշվել է հայտարարության մեջ։

Ըստ CENTCOM-ի՝ նավահանգիստն օգտագործվում էր Եմենի հութիների կողմից վառելիք ձեռք բերելու համար, որը նրանք օգտագործում են «ռազմական գործողություններին աջակցելու, ինչպես նաև տնտեսական օգուտներ ստանալու համար», և հարվածների նպատակն էր «խաթարել հութիների ուժի տնտեսական աղբյուրը»։

ԱՄՆ-ն մարտի 15-ից ի վեր շարունակում է հարձակումներ իրականացնել Եմենի վրա՝ նպատակ ունենալով վերացնել հութիների կողմից Կարմիր ծովում Իսրայելի կամ Իսրայելի հետ առնչվող նավերի վրա դրված շրջափակումը։ 

2023 թվականի հոկտեմբերի 7-ին Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև բռնկված ռազմական գործողություններից հետո հութիները սկսել են տասնյակ հարձակումներ իրականացնել Կարմիր ծովում և Արաբական ծովում իսրայելական կամ Իսրայելի հետ առնչվող նավերի վրա՝ Եմենում իրենց վերահսկողության տակ գտնվող տարածքներից կիրառելով հրթիռներ և անօդաչու սարքեր՝ հայտարարելով, որ այդ կերպ իրենց աջակցությունն են հայտնում Պաղեստինին: 

Հայերեն English Русский

Ուզում եմ, որ մենք խիզախ գործենք «Սիոն»-ի դեմ խաղում. Սանդրո Պերկովիչ

Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան կշարունակի աջակցել Պաղեստինին բոլոր միջազգային հարթակներում

ՆԱՏՕ-ն սկսել է կրճատել իր զորակազմը Կոսովոյում

«Նոա»-ի կիսապաշտպան Օշիմայի կարծիքով՝ «Սիոն»-ի դեմ պետք է որակապես լավ խաղ ցուցադրել

Միացյալ Նահանգները պատրաստակամություն է հայտնել զարգացնել համագործակցությունը Ղազախստանի հետ

Գեղարքունիքի մարզի համայնքներում կայացան Երիտասարդության միջազգային օրվան նվիրված միջոցառումներ

Անչափահասի նկատմամբ հոգեբանական ճնշման դեպքը բացահայտվել է

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն լիակատար վերահսկողություն ունի Հորմուզի նեղուցի նկատմամբ

Ժաննա Անդրեասյանն այցելել է Կապանի Ա. Շիրվանզադեի անվան և Գորիսի Վ. Վաղարշյանի անվան պետական դրամատիկական թատրոններ

25.5 կգ «Ափիոն» և 3 կգ «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցների մաքսանենգություն կատարած անձինք կալանավորվել են