Կրթություն

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հայտնում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի սահմանած՝ «Կանանց և աղջիկների կրթություն» մրցանակի մասին

2 րոպեի ընթերցում

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հայտնում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի սահմանած՝ «Կանանց և աղջիկների կրթություն» մրցանակի մասին

ՅՈՒՆԵՍԿՕ-ն սահմանել է «Կանանց և աղջիկների կրթություն» մրցանակ, որը շնորհվում է անհատներին, հաստատություններին կամ հասարակական կազմակերպու­թյուններին, որոնց կողմից իրականացվող (առնվազն երկու տարի) ծրագրերն ու նախաձեռնություններն ունեն երկարաժամկետ ազդեցություն աղջիկների և կանանց կրթության վրա:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ մրցանակն ուղղված է կայուն զարգացման 4-րդ և 5-րդ նպատակների իրականացմանը, այն է՝ ապահովել ներառական ու որակյալ կրթություն բոլորի համար և ողջ կյանքի ընթացքում խթանել ուսման հնարավորությունների զարգացումը, հասնել գենդերային հավասարության և զորացնել բոլոր կանանց ու աղջիկներին։ 

Յուրաքանչյուր երկիր կարող է ներկայացնել առավելագույնը 3 թեկնածություն: Թեկնածությունները հնարավոր է ներկայացնել միայն ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցչության կողմից. ինքնաառաջադրված հայտերը չեն ընդունվում։ Մրցանակի կանոնադրական պահանջներին և շնորհման չափանիշներին չհամապատասխանող հայտերը չեն ուսումնասիրվում: 

Մրցանակի վերաբերյալ մանրամասներին կարելի է ծանոթանալ կցված նյութից, ինչպես նաև կազմակերպության կայքէջից: 

Փաստաթղթերի ամբողջական փաթեթը, լրացված՝ համաձայն ձևաթղթի, պետք է ուղարկել ՀՀ ԿԳՄՍՆ (էլ. փոստ՝ [email protected]) մինչև 2025 թվականի ապրիլի 30-ը: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում