Քաղաքականություն

Ռուսաստանի և Իրանի ԱԳ նախարարները Մոսկվայում կքննարկեն իրադրությունը Հարավային Կովկասում

1 րոպեի ընթերցում

Ռուսաստանի և Իրանի ԱԳ նախարարները Մոսկվայում կքննարկեն իրադրությունը Հարավային Կովկասում

Ռուսաստանի Դաշնության և Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովն ու Աբբաս Արաղչին ապրիլի 17-18-ը Մոսկվայում կքննարկեն իրավիճակը Հարավային Կովկասում, Կասպից ծովում և Սիրիայում։ 

«Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ այս մասին ամենշաբաթյա մամուլի ասուլիսում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ 

«Հանդիպման ընթացքում կքննարկվեն արդի միջազգային եւ տարածաշրջանային հարցեր, այդ թվում՝ Իրանի միջուկային ծրագրի, գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի, Սիրիայում, Անդրկովկասում և Կասպից ծովում իրադրության շուրջ»,- նշել է Զախարովան և ավելացրել, որ կշոշափվեն նաև ՄԱԿ-ում, ՇՀԿ-ում, ԲՐԻԿՍ-ում և այլ միջազգային հարթակներում գործողությունների համակարգման և ամրապնդման գործնական ուղղությունները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում