Ռուսաստան

Դամասկոսում «Ռուսական տունը» բացելու ուղղությամբ փոխգործակցությունը շարունակվում է

2 րոպեի ընթերցում

Դամասկոսում «Ռուսական տունը» բացելու ուղղությամբ փոխգործակցությունը շարունակվում է

Դամասկոսում «Ռուսական տունն» առաջվա պես փակ է, սակայն «Ռոսսոտրուդնիչեստվո»-ն շարունակում է փոխգործակցել սիրիացի գործընկերների հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է գործակալության ղեկավարի տեղակալ Պավել Շևցովը։

«Այս պահին «Ռուսական տունը» չի բացվել, քանի որ Դամասկոսում տիրող իրավիճակը թույլ չի տալիս դա անել՝ անվտանգության նկատառումներից ելնելով», - ասել է Շևցովը։

Նա ընդգծել է, որ «Ռոսսոտրուդնիչեստվո»-ն ուշադիր հետևում է Սիրիայի ներքաղաքական գործընթացներին։

«Միևնույն ժամանակ մենք չենք կորցնում կապը սիրիացի գործընկերների հետ, մենք փոխգործակցում ենք», - եզրափակել է Շևցովը։

Հունվարին «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի ղեկավար Եվգենի Պրիմակովն իր Telegram ալիքում գրել էր, որ Դամասկոսում «Ռուսական տունը» փակ է, իսկ Ռուսաստանի դեսպանատունն աշխատանք է տանում այնտեղ ներկայությունը պահպանելու համար:

2024 թ. նոյեմբերի վերջին սիրիական ընդդիմության զինված կազմավորումները լայնածավալ հարձակում սկսեցին սիրիական բանակի դիրքերի վրա և դեկտեմբերի 8-ին մտան Դամասկոս. Բաշար ալ-Ասադը թողեց Սիրիայի նախագահի պաշտոնը և հեռացավ երկրից։ Սիրիայի նոր վարչակազմի ղեկավար Ահմեդ աշ-Շարաան հունվարի 29-ին Սիրիայի նախագահ հայտարարվեց անցումային ժամանակաշրջանում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում