ՄԱԿ-ը Գազայում իրավիճակը համարել է ամենածանրը Իսրայելի հետ պատերազմի մեկնարկից ի վեր

2 րոպեի ընթերցում

Իսրայելի կառավարության գործողությունները, ներառյալ ռմբակոծությունները և մարդասիրական օգնության արգելափակումը, հանգեցրել են Գազայի հատվածում 2023 թվականի հոկտեմբերից ի վեր ամենասարսափելի հումանիտար ճգնաժամին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ՄԱԿ-ի հումանիտար հարցերի համակարգման գրասենյակը (OCHA):

«Ինտենսիվ ռազմական գործողությունները, բնակչության տեղահանման հրամանները, բոլոր տեսակի օգնության և առևտրային բեռների մուտքի շրջափակումը և մարդասիրական աշխատանքի իրագործման հնարավորությունների կրճատումը հանգեցնում են այն բանին, որ Գազայի հատվածում հումանիտար ճգնաժամը, հավանաբար, ամենածանրն է 2023 թվականի հոկտեմբերից ի վեր», - նշված է գրասենյակի հաղորդագրության մեջ:

ՄԱԿ-ի գրասենյակը նաև հաղորդում է ջրի անապահովության, սննդի, բժշկական սարքավորումների և տեխնիկայի պակասի մասին, ինչը լուրջ վտանգ է ներկայացնում բնակիչների կյանքի համար։

Հաղորդագրության մեջ նաև նշված է, որ մարտի 18-ից ի վեր իսրայելական ուժերը ուժեղացրել են օդային, ցամաքային և ծովային ռմբակոծությունները Գազայի հատվածում և ընդլայնել ցամաքային գործողությունները, ինչի հետևանքով հարյուրավոր զոհեր են գրանցվել, քաղաքացիական ենթակառուցվածքներ են ոչնչացվել, և տեղի են ունեցել լայնածավալ տեղահանումներ: 

Ապրիլի 9-ի դրությամբ ավելի քան 401 000 մարդ կրկին տեղահանվել է։

Գազայի առողջապահության նախարարության տեղեկությունների համաձայն՝ 2023 թ. հոկտեմբերի 7-ից մինչև 2025 թ. ապրիլի 15-ն ընկած ժամանակահատվածում առնվազն 51 000 պաղեստինցի է զոհվել, վիրավորվել է շուրջ 116 343-ը, որոնց թվում 1630 զոհ և 4302 վիրավոր գրանցվել է մարտի 18-ին ռազմական գործողությունների սրացումից հետո:

Իսրայելը Գազայի հատվածում ռազմական գործողություններ էր սկսել՝ ի պատասխան պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման զինյալների ներխուժման, որի հետևանքով զոհվել էր գրեթե 1200 մարդ, գերեվարվել՝ շուրջ 250 մարդ։

Հայերեն

Մեծ Բրիտանիան շուրջ 22 միլիոն դոլար կտրամադրի Ուկրաինայի Չեռնոբիլի ատոմակայանի վերանորոգման համար

Խնդիր եմ դրել մինչև 2031 թ․-ը հասնել Ադրբեջանի հետ Խաղաղության համաձայնագրի ստորագրմանը․ Փաշինյան

Կառավարությունը ՀԷՑ-ի 100 տոկոս բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչեց

Չինաստանը և Հյուսիսային Կորեան պաշտոնապես բացել են երթևեկությունը նոր անդրսահմանային կամրջով

Բիզնեսի և հանքարդյունաբերության առաջնորդներից Մարկ Կուտիֆանին երրորդ Mining Armenia Forum-ի գլխավոր խոսնակն է

Հայաստանը Կանադայում ռազմական կցորդ կունենա

ՀՀ կառավարության նիստ

Իջևանի Քանդակագործների տնակը համայնքին վերադարձնելու նպատակով՝ Դատախազությունը պետշահերի հայց է ներկայացրել դատարան

Սաուդյան Արաբիան Էր Ռիադի օդանավակայանից մոտ 100 օդանավ է տեղափոխել. WSJ

Պետգույքի կառավարման կոմիտեն պարզաբանել է Միկոյան 2/21 հասցեի անշարժ գույքի շուրջ ստեղծված իրավիճակը