Կրթություն

Մեկնարկել է «ՍևանաՑանց» երիտասարդական մշակութային ծրագիրը

2 րոպեի ընթերցում

Մեկնարկել է «ՍևանաՑանց» երիտասարդական մշակութային ծրագիրը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսական աջակցությամբ և «Սևան» երիտասարդական ակումբ հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ մեկնարկել է «ՍևանաՑանց» ծրագիրը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը՝ նշելով, որ «ՍևանաՑանց» ծրագիրը հավանության է արժանացել «Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության ծրագրեր» անվանակարգով դրամաշնորհային մրցույթում:

Ծրագրի նպատակն է ՀՀ Գեղարքունիքի մարզի համայնքներում երիտասարդների շրջանում տարածել ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության գաղափարը՝ նպաստելով մշակութային և բնապահպանական կրթության խթանմանը, երիտասարդության շրջանում դրա տարածմանն ու շարունակականության ապահովմանը:

Ծրագրի շրջանակում նախատեսվում է կազմակերպել «ՍևանաՑանց» մշակութային երիտասարդական եռօրյա ճամբար, որտեղ կներգրավվեն ՀՀ Գեղարքունիքի մարզի տարբեր համայնքների երիտասարդներ:

Նախարարությունից տեղեկացնում են, որ դասընթացավարների ուղղորդմամբ մասնակիցները ձեռք կբերեն ոչ նյութական մշակութային ժառանգության ճանաչման, հավաքագրման, պահպանման, ինչպես նաև Սևանա լճի ու հարակից շրջակա միջավայրի, կլիմայի փոփոխության ազդեցության մասին գիտելիքներ ու գործնական հմտություններ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում