Գյումրիի նոր քաղաքապետը կադրային փոփոխություններ կիրականացնի

2 րոպեի ընթերցում

Գյումրիի նորընտիր քաղաքապետ Վարդան Ղուկասյանի աշխատանքային առաջին քայլը լինելու է կադրային փոփոխությունների իրականացումը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Գյումրիի ավագանու արտահերթ նիստից հետո լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց Վարդան Ղուկասյանը։ Ինչպես ավելի վաղ հայտնել էր Ղուկասյանը, առաջին փոխքաղաքապետի պաշտոնը զբաղեցնելու է դստեր ամուսինը՝ Ավետիս Առաքելյանը, իսկ երկրորդ փոխքաղաքապետի թեկնածության հարցը դեռ քննարկման փուլում է։ Քաղաքապետը նշեց, որ նախատեսվող կադրային փոփոխությունները չեն անդրադառնա այն աշխատակիցների վրա, որոնք լավ են աշխատում, այդ թվում՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից։ Նախատեսվում է նաև քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերի բարձրացում և քաղաքային բյուջեի աճ։

Անդրադառնալով իր ծրագրերին՝ Վարդան Ղուկասյանը վստահեցրեց, որ մինչ քաղաքի զարգացման ծրագիրն իրականացնելը պատրաստ է լսել նաև ավագանու մանդատ ստացած մյուս քաղաքական ուժերին։  «Ես գիտեմ՝ ինչ սկզբունքով և ինչպես պետք է դա իրականացնենք։ Լսելու եմ նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ավագանու անդամներին»,-ընդգծեց Ղուկասյանը։ 

Անդրադառնալով ՔՊ-ի՝ նոր արտահերթ ընտրություններ անցկացնելու հայտարարությանը՝ Վարդան Ղուկասյանը վստահություն հայտնեց, թե նոր ընտրությունների դեպքում ինքն ավելի շատ ձայներ կհավաքի։  

Իրեն առաջադրած՝ Հայաստանի կոմունիստական կուսակցության գաղափարախոսությունից ելնելով՝ Վարդան Ղուկասյանը խոստանում է ներդրումներ բերել Գյումրի Ռուսաստանի Դաշնությունից։ 

Գյումրիի քաղաքապետը նշեց, որ ինչպես նախկինում, հիմա էլ ծառայողական մեքենա չի ունենալու և օգտագործելու է իր զրահապատ մեքենան։

 

Հայերեն

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում