Քաղաքականություն

Ուժի գործադրումն ընդունելի չէ որևէ պարագայում. Ռուբինյանն՝ Ադրբեջանի զինուժի կողմից Խնածախի ուղղությամբ կրակոցների մասին

1 րոպեի ընթերցում

Ուժի գործադրումն ընդունելի չէ որևէ պարագայում. Ռուբինյանն՝ Ադրբեջանի զինուժի կողմից Խնածախի ուղղությամբ կրակոցների մասին

Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի կարծիքով՝ Ադրբեջանից հնչող կրակոցները լեգիտիմացման ոչ մի շանս չունեն, իսկ ուժի գործադրումն, ընդհանրապես, ընդունելի չէ որևէ պարագայում։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում նշել է Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։

«Ադրբեջանից հնչող կրակոցները ոչ մի լեգիտիմացման շանս չունեն ընդհանրապես, որովհետև ուժի գործադրումն ընդհանրապես ընդունելի բան չէ որևէ պարագայում», - ասել է Ռուբեն Ռուբինյանն՝ անդրադառնալով վերջին օրերի ընթացքում ադրբեջանական զորքերի կողմից Հայաստանի Սյունիքի մարզի Խնածախ գյուղի ուղղությամբ կրակոցներ արձակելու դեպքերին։

Ավելի վաղ Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարություն էր տարածել, որ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումներն ապրիլի 13-ին ժամը 22:20-ի սահմաններում կրակ են բացել Սյունիքի մարզի Խնածախ բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է գյուղի մշակույթի տունը։ 

Վերջին մի քանի օրերի ընթացքում սա Սյունիքի մարզի Խնածախ բնակավայրի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումների կողմից կրակ բացելու երկրորդ դեպքն է եղել։ Առաջին դեպքում ադրբեջանական զինուժի զինծառայողները թիրախավորել էին գյուղի տներից մեկը։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում