Թրամփի վարչակազմը սառեցրել է Հարվարդի համալսարանի միջոցները՝ 2,2 մլրդ դոլարի չափով

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը սառեցրել է Հարվարդի համալսարանի մի քանի տարվա դրամաշնորհները՝ 2,2 միլիարդ դոլարի չափով, ինչպես նաև մի քանի տարվա պայմանագիրը՝ 60 միլիոն դոլարի չափով, այն բանից հետո, երբ համալսարանը մերժել է Սպիտակ տան ներկայացրած մի շարք պահանջներ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է CNN-ը։ 

Ապրիլի 14-ին Հարվարդի համալսարանը հայտարարել էր, որ մերժում է ԱՄՆ վարչակազմի պահանջները՝ փոփոխություններ կատարել իր քաղաքականության մեջ։

«Համալսարանը չի հրաժարվի իր անկախությունից կամ սահմանադրական իրավունքներից», - նշվել է Հարվարդի նախագահ Ալան Մ. Գարբերի հայտարարության մեջ։ 

Անցյալ շաբաթ համալսարանը նամակ էր ստացել Սպիտակ տան վարչակազմից, որտեղ լրացուցիչ պահանջներ էին ներկայացված, այդ թվում՝ փոփոխություններ իր կառավարման ձևում, աշխատանքի ընդունման գործելակերպում, ընդունելության ընթացակարգում, հավասարության, բազմազանության և ներառականության ծրագրերում։

Թրամփի վարչակազմն ԱՄՆ-ի բազմաթիվ համալսարանների սպառնացել է ֆինանսավորման կրճատմամբ, եթե նրանք չփոխեն իրենց քաղաքականությունը։ CNN-ը նշում է, որ Հարվարդի համալսարանի այս քայլը, փաստորեն, առաջին դեպքն է, երբ նման հեղինակավոր հաստատությունը մերժում է Սպիտակ տան պահանջները։

Հայերեն Русский

Նիկոլ Փաշինյանը և Էմանուել Մակրոնը քննարկել են տարբեր ուղղություններով Հայաստան-Ֆրանսիա համագործակցությանը վերաբերող հարցեր

Ելիսեյան պալատում մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի և Էմանուել Մակրոնի հանդիպումը

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը մոտ է հաղթանակի Իրանի հետ դիմակայությունում

Պայթյուն է որոտացել Իրանի Ջասկ ծովափնյա քաղաքի մոտակայքում

Իտալիայի ռազմաօդային ուժերը ևս երկու հարվածային անօդաչու թռչող սարք ձեռք կբերեն ամերիկյան General Atomics ընկերությունից

Հովհաննես Շարամբեյանի 100-ամյակին նվիրված ցուցահանդեսը կբացահայտի արվեստագետի գործունեության լայն շրջանակը

Մեծ Բրիտանիայում ավելի քան երկու հազար չվերթ է չեղարկվել տեխնիկական խափանման պատճառով

Օսլոյում տեղի է ունեցել Նորվեգիայի թագավոր Հարալդ V-ի հուղարկավորության արարողությունը

Հայաստանի դպրոցականների ուժեղ և թույլ կողմերը. ԿԳՄՍՆ-ն ներկայացրել է PISA միջազգային գնահատման արդյունքները

«Երևանի երաժշտական գիշեր» միջոցառումով պայմանավորված՝ մայրաքաղաքում կլինեն փակ փողոցներ