Միացյալ Նահանգներ

Թրամփը կրկին հայտարարել է ուկրաինական ճգնաժամի արագ լուծման անհրաժեշտության մասին

1 րոպեի ընթերցում

Թրամփը կրկին հայտարարել է ուկրաինական ճգնաժամի արագ լուծման անհրաժեշտության մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին հայտարարել է, որ անհրաժեշտ է համարում ձգտել ուկրաինական ճգնաժամի արագ լուծմանը:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ այդ մասին Դոնալդ Թրամփը հայտնել է սոցցանցի TRUTH Social հարթակում: 

«Այժմ մենք պետք է այնպես անենք, որ այն դադարի և ինչքան հնարավոր է արագ», - գրել է նա :

Միևնույն ժամանակ, Թրամփը քննադատել է ԱՄՆ նախորդ նախագահ Ջո Բայդենի, ինչպես նաև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի գործողությունները: 

«Նախագահ Զելենսկին և Ջո Բայդենը շատ վատ են աշխատել և թույլ են տվել, որ այս սարսափը սկսվի։ Այս ամենը կանխելու այնքան շատ եղանակներ կային», - գրել է ԱՄՆ նախագահը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում