Շիրակի մարզից 2025-ին ներկայացվել է 31 սուբվենցիոն ծրագիր

2 րոպեի ընթերցում

Շիրակի մարզից 2025-ին Կառավարությանն է ներկայացվել  սուբվենցիոն 31 ամբողջական ծրագրային փաթեթ՝ 132 ենթածրագրերով: Ծրագրերի ընդհանուր արժեքը կազմել է 8 մլրդ 100 մլն դրամ: Այդ գումարի 56․6 տոկոսը Կառավարության համամասնությունն է կազմելու։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Աշոցք համայնքը ներկայացրել է 10 ծրագիր, Ախուրյանը՝ 8, Արթիկը՝ 7 ծրագիր, Ամասիան՝ 4, Անին՝ 2։  

«Նշեմ, որ  8 միլիարդից ավելի գումարի մասին ենք խոսում միայն 5 համայնքների մասով, Գյումրին դեռ ծրագրեր չի ներկայացրել՝ ավագանի չունենալու պատճառով, իսկ նախորդ տարի 3 մլրդ դրամից ավելի ծրագիր միայն Գյումրին էր ներկայացրել»,- «Արմենպրես»-ին հայտնեց Շիրակի մարզպետի աշխատակազմի զարգացման ծրագրերի մշակման և իրականացման բաժնի պետ Կարեն Բադիշյանը։

2025-ին նախատեսվում է իրականացնել բնակավայրերի փողոցների նորոգում, ասֆալտապատում, խմելու ջրամատակարարման և ոռոգման, ինչպես նաև ջրահեռացման համակարգերի կառուցում, նորոգում, փողոցային լուսավորության համակարգի կառուցում, գազաֆիկացում, նախադպրոցական հաստատությունների կառուցում, էներգախնայող միջոցառումներ, մեքենասարքավորումների և գույքի ձեռքբերում, այգիների, պուրակների բարեկարգում և այլն։

Ներկայացնելով 2024 թվականի ընթացքում Շիրակի մարզում փաստացի իրականացված սուբվենցիոն ծրագրերը՝ պատասխանատուն  նշեց, որ  2024-ին փաստացի իրականացվել և ֆինանսավորվել է 41 ծրագիր 107 ենթածրագրերով՝ 7 մլրդ 26 մլն 856 հազար դրամի շրջանակում, Կառավարությունը տրամադրել է գումարի 53.2 տոկոսը՝ 3 մլրդ 742 մլն դրամը։

Հայերեն Русский

Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարն արձագանքել է Միրզոյանի շնորհավորանքին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան