Արագածոտնի մարզի Օշական և Ոսկեհատ բնակավայրերում գործարկվելու են էլեկտրական շչակներ
1 րոպեի ընթերցում

Արագածոտնի մարզի Օշական բնակավայրում՝ ապրիլի 14-ի ժամը 10։30-ից մինչև 11։00-ն ընկած ժամանակահատվածում, իսկ ժամը 11։30-ից մինչև 12։00-ն ընկած ժամանակահատվածում՝ Ոսկեհատ բնակավայրում անցկացվելու են «Ազդարարում, պատսպարում, տարհանում» թեմայով ուսումնական վարժանքներ, որոնց ընթացքում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից՝ բնակավայրերի բնակիչներին խնդրելով չանհանգստանալ։