Քաղաքականություն

Միրզոյանն ու Ֆիդանը քննարկել են Հայաստան- Թուրքիա երկկողմ օրակարգի ընթացիկ կետերը

1 րոպեի ընթերցում

Միրզոյանն ու Ֆիդանը քննարկել են Հայաստան- Թուրքիա երկկողմ օրակարգի ընթացիկ կետերը

Արարատ Միրզոյանն ու Հաքան Ֆիդանը քննարկել են Հայաստան- Թուրքիա երկկողմ օրակարգի ընթացիկ կետերը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Հայաստանի արտաքին գործերի նախարարությունից։

Նախարարները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային և միջազգային զարգացումների շուրջ

Ավելի վաղ հայտնել էինք, որ ապրիլի 12-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի հետ։

Արարատ Միրզոյանը Թուրքիայում մասնակցում է Անթալիայի դիվանագիտական ֆորումին։ ՀՀ ԱԳ նախարարն ապրիլի 12-ին ֆորումի շրջանակներում հանդիպել էր նաև Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ,պանելային քննարկման է մասնակցել Վրաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում