Արթիկ համայնքում շահագործման է հանձնվել 4 մանկապարտեզ

3 րոպեի ընթերցում

Արթիկ համայնքում  շահագործման  է հանձնվել 4 մանկապարտեզ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը,  ընդհանուր 758 մլն 174 հազար դրամ արժողությամբ   ծրագրի  Կառավարության համամասնությունը կազմում է 685 մլն 359 հազար դրամ:

Արթիկ համայնքի թիվ 4 մանկապարտեզը երկհարկանի է, հիմնանորոգման գումարը կազմել է 243 միլիոն 768 հազար դրամ։ Ծրագրի շրջանակներում իրականացվել են մանկապարտեզի շենքի հիմնանորոգման, բակային տարածքի բարեկարգման աշխատանքներ: Թիվ 4 մանկապարտեզը գույքով ապահովելու համար Կառավարությունը տրամադրել է 10 մլն 414 հազար դրամ։ Մանկապարտեզը գործելու է 4 խմբով և նախատեսված է 110 երեխայի համար:

Արթիկ համայնքի թիվ 3 մանկապարտեզը գործելու է 4 խմբով՝ 120 երեխայի համար։ Հիմնանորոգման գումարը կազմել է 223 մլն 144 հազար դրամ՝ տրամադրվել է Կառավարության կողմից։ Մանկապարտեզը գույքով ապահովելու համար Կառավարությունը տրամադրել է 9 մլն 531 հազար դրամ։

Նորաբաց թիվ 1 մանկապարտեզը նորոգվել է սուբվենցիոն ծրագրով՝ պետություն-համայնք համագործակցության արդյունքում։ Հիմնանորոգման գումարը կազմել է 199 մլն 230 հազար դրամ, գումարի 149 մլն 422 հազար դրամը պետությունն է հատկացրել։ Այս Մանկապարտեզը գույքով ապահովելու համար Կառավարությունը տրամադրել է 9 մլն 84 հազար դրամ գումար։ 

Լեռնակերտ բնակավայրի երկհարկանի մանկապարտեզի հիմնանորոգման սուբվենցիոն ծրագրի ընդհանուր գումարը կազմել է 92 մլն 32 հազար դրամ, որից 69 մլն 24 հազար դրամը տրամադրվել է Կառավարության կողմից, իսկ 23 մլն դրամը համայնքի ներդրումն է եղել։ Մանկապարտեզի գույքի ձեռքբերման համար նախատեսվել է 7 մլն 243 հազար դրամ։ Նախատեսված է  140 երեխայի համար։

Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանն Արթիկ համայնքի ղեկավար Անան Ոոսկանյանի, աշխատակազմի և համայնքապետարանի պատասխանատուների հետ ներկա է գտնվել մանկապարտեզների բացման հանդիսավոր արարողություններին:

 «Այսօր մեզ համար ուրախալի օր է, քանի որ Արթիկ համայնքում միաժամանակ 4 մանկապարտեզ է բացվում: Դրանք համալրված են նաև նոր գույքով։ Ես այսօր հպարտ եմ և լիահույս, որ Հայաստանի Հանրապետության ապագան շատ ավելի պայծառ և լավն է լինելու, որովհետև մեր երեխաները գնալու են նման մանկապարտեզներ։ Կրթությունը սկսվում է մանկապարտեզից և մեր երեխաներն արժանի են լավագույնին»,-շնորհավորելով ներկաներին՝ նշել է Շիրակի մարզպետը:

Հայերեն

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում