Սպորտ

Արթուր Ալեքսանյանը ԵԱ-ի կիսաեզրափակիչում է

1 րոպեի ընթերցում

Արթուր Ալեքսանյանը ԵԱ-ի կիսաեզրափակիչում է

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ, օլիմպիական, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն  Արթուր Ալեքսանյանը դուրս եկավ Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչ:

«Արմենպրես»-ի հաղորդմամաբ` Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող հունահոռմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության 97 կգ քաշային կարգի քառորդ եզրափակիչում Արթուր Ալեքսանյանը մրցեց Իտալիան ներկայացնող Նիկոլոզ Կախելաշվիլիի հետ և առավելության հասավ 5:2 հաշվով՝ դուրս գալով ԵԱ-ի կիսաեզրափակիչ:

67 կգ քաշային կարգի քառորդ եզրափակիչում Սլավիկ Գալստյանը մրցեց թուրք Մուրատ Ֆիրատի հետ ու զիջեց նրան: Իրենց քաշային կարգի գոտեմարտերում պարտություն են կրել նաև Շանթ Խաչատրյանը և Սամվել Գրիգորյանը:

Ավելի ուշ Եվրոպայի չեմպիոնի կոչման համար կպայքարեն Կարեն Ասլանյանն ու Մալխաս Ամոյանը:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում