Սերդար Քըլըչի կարծիքով՝ Սահմանադրության փոփոխությունը Հայաստանի ներքին հարցն է. ՍիվիլՆեթ

3 րոպեի ընթերցում

Սահմանադրության փոփոխությունը Հայաստանի ներքին հարցն է։ Հայ ժողովուրդը և Հայաստանի ինստիտուտներն են որոշելու՝ ինչպես և երբ է այդ փոփոխության գործընթացն իրականացվելու։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՍիվիլՆեթին տված բացառիկ հարցազրույցում այս մասին ասել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը:

– Պարոն Քըլըչ, շնորհակալ եմ այս հնարավորության համար։ Խնդրում եմ, պատմեք հայաստանցի Ձեր գործընկերոջ հետ այսօրվա հանդիպման մասին։ Ի՞նչ տպավորություն ունեք, ի՞նչ կասեք հայ-թուրքական գործընթացի, հայ-թուրքական բանակցությունների մասին։

– Դե, սա բանակցություն չէ, նույնիսկ կարգավորման գործընթաց էլ չէ։ Եթե հարցնեք իմ անձնական կարծիքը, ապա սա վստահության կառուցման գործընթաց է երկու երկրների միջև։

Մինչ այժմ մենք կարևոր քայլեր ենք ձեռնարկել։ Եվ վերջերս որոշել ենք վերականգնել Անիի պատմական կամուրջը։ Մեր աշխատանքային խմբերը սկսել են հարաբերությունների վերականգնման գործընթացի տեխնիկական ուսումնասիրությունը։

Շատ շուտով կսկսենք փորձնական աշխատանքները։ Մենք անում ենք ամեն ինչ, որպեսզի արագացնենք կարգավորման գործընթացը, քանի որ դա շահավետ է երկու երկրների և երկու ժողովուրդների համար։

Կարծում եմ՝ Ռուբենն (Խմբ.- Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ) ու ես լավ քիմիա ունենք։ Մենք միմյանց հասկանում ենք և անում ենք հնարավոր ամեն ինչ՝ գործընթացը առաջ տանելու համար։

– Ի՞նչ կարող եք ասել այն մասին, թե երբ է հայ-թուրքական սահմանը բացվելու երրորդ երկրների ներկայացուցիչների համար։

-Այդ առնչությամբ որոշում ենք կայացրել դեռևս 2022 թվականին՝ երրորդ երկրի քաղաքացիների և դիվանագիտական անձնագրեր ունեցողների համար։ Հիմա աշխատում ենք տեխնիկական մանրամասների վրա։ Չգիտեմ՝ երբ դա կլինի, բայց լուրջ աշխատում ենք։ Հուսով եմ՝ հնարավորինս շուտ պետք է ավարտենք այս գործընթացը։

– Եվ վերջին հարցը։ Այսօր մեկնաբանություն տվեցիք Հայաստանի Սահմանադրության վերաբերյալ։ Կարող եք հստակեցնել՝ ի՞նչ նկատի ունեիք։

– Դա կարևոր հարց է, և ինչպես նշեցիք, Ադրբեջանը պահանջում է Հայաստանի Սահմանադրության փոփոխություն։ Հայաստանի իշխանություններն արդեն հայտարարել են, որ իրենք ևս ցանկանում են փոփոխություններ անել Սահմանադրության մեջ։

Բայց սա Հայաստանի ներքին հարցն է։ Հայ ժողովուրդը և Հայաստանի ինստիտուտներն են որոշելու՝ ինչպես և երբ է այդ փոփոխության գործընթացն իրականացվելու։

Հայերեն English Français Русский

Բրյուսելում տասը կին պատմում են իրենց ընտանիքի պատմությունը. նրանց թվում է հայուհի Ժաննա Թովմասյանը

Ճապոնիայի տրամադրած 20 միլիարդ դոլարի չափով օգնությունն ամենախոշորներից մեկն է. Զելենսկի

Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Հայաստանում Նիդեռլանդների դեսպանին

ԱՄՆ-ն առաջարկել է եռակողմ ձևաչափով հանդիպում անցկացնել ԱՄԷ-ում. Զելենսկի

Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը 2026 թվականի առաջին ութ ամիսներին աճել է 3․2 տոկոսով

Վրաստան-Ռուսաստան սահմանի «Կազբեգի» մաքսային անցակետը վերսկսել է աշխատանքը

«Աբրահամի համաձայնագրերի» մասնակից երկրները շուրջ երեք տարի ընդմիջումից հետո առաջին պաշտոնական հանդիպումն են անցկացրել

Կատարը քննադատել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում Նեթանյահուի կողմից երկրի դեմ ուղղված մեղադրանքները

Թրամփը հաստատել է Կիևին Patriot հրթիռների արտադրության արտոնագրերի տրամադրումը. Զելենսկի

Հայաստանում հունվար-օգոստոս ամիսներին տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 7․3 տոկոսով