Մեկնարկել է ՀՀ արտաքին գործերի նախարարի աշխատանքային այցն Անթալիա
1 րոպեի ընթերցում

Մեկնարկել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն Անթալիա:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն և տեսանյութ է տարածել ՀՀ ԱԳ նախարարությունը։
Հաղորդագրության մեջ նշվում է, որ ապրիլի 11-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում նախատեսված են նախարարի երկկողմ հանդիպումներ: