Հնդկաստանի արևելքում կայծակի հարվածներից 25 մարդ է զոհվել

1 րոպեի ընթերցում

Հնդկաստանի արևելյան Բիհարի նահանգում կայծակի հարվածների հետևանքով առնվազն 25 մարդ է զոհվել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Press Trust of India գործակալությունը։

Նահանգի գլխավոր նախարարի գրասենյակի հրապարակած հայտարարության համաձայն՝ Նալանդի շրջանում հայտնել են 18 զոհի մասին, ևս մի քանի մարդ զոհվել է այլ շրջաններում։

Միևնույն ժամանակ, տեղական քաղաքական կուսակցություններից մեկի՝ Rashtriya Janata Dal-ի առաջնորդ Թեջաշվի Յադավը X սոցիալական հարթակում հայտնել է, որ ապրիլի 10-ին տարերքը տարածաշրջանում ավելի քան 50 մարդու կյանք է խլել։ 

«Ես խորապես վշտացած եմ Բիհարում փոթորկի, անձրևի, կայծակի, ծառերի տապալման և պատերի փլուզման տարբեր միջադեպերի հետևանքով ավելի քան 50 մարդու ողբերգական մահվան կապակցությամբ», - գրել է նա։ 

Ավելի վաղ՝ ապրիլի 9-ին, Բիհարում կայծակի հարվածներից ևս 13 մարդ էր զոհվել։

Հնդկաստանի օդերևութաբանական վարչությունը տագնապի նարնջագույն մակարդակ է հայտարարել նահանգի որոշ շրջաններում։

Հայերեն

Կառավարությունը միջոցներ է հատկացրել մարզական ենթակառուցվածքների զարգացման նպատակով

Շաքարի ներմուծողների թիվն ավելացել է, շուկայի ուսումնասիրությունը շարունակվում է․ Շուշան Սարգսյան

Դպրոցներում սպառողական կրթություն ներդնելու աշխատանքներ են սկսվել․ Շուշան Սարգսյան

Ղազախստանում կայացած հունահռոմեական ոճի ըմբշամարտի Աշխարհի առաջնության արդյունքների ամփոփում

Առանց Իրանի յոթ պայմանների կատարման ԱՄՆ-ի հետ բանակցություններում առաջընթաց չի լինի. Ղալիբաֆ

ԱԺ-ում պատգամավորները բարձրացրել են առցանց տաքսիների գների և միջնորդավճարների հիմնավորվածության հարցը

Թաիլանդի մի քանի շրջան աղետի գոտի է հայտարարվել հեղեղումների պատճառով

Մհեր Գրիգորյանն ու Յոհաննես Լուխները քննարկել են վիզաների ազատականացման գործընթացը

Կաշառք ստանալու և տալու դեպքերի առթիվ քրեական գործով կալանավորվել է ՀԿԱԾ Շիրակի ստորաբաժանման պետը

«Ահա սքրինշոթը, գումարը փոխանցվել է». IDBank-ը զգուշացնում է կեղծ փոխանցումների միջոցով իրականացվող զեղծարարությունների մասին