Աշխարհ

Ալմաթիում մեկնարկել է ԱՊՀ երկրների ԱԳ նախարարների խորհրդի նիստը

1 րոպեի ընթերցում

Ալմաթիում մեկնարկել է ԱՊՀ երկրների ԱԳ նախարարների խորհրդի նիստը

Ալմաթիում նեղ կազմով մեկնարկել է ԱՊՀ երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս»  գործակալությունը:

Նիստի սկսվելուց առաջ դիվանագիտական ​​գերատեսչությունների ղեկավարներին ձեռքսեղմումով դիմավորել է Ղազախստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Մուրատ Նուրթլեուն։

Հայաստանը ներկայացնում է արտաքին գործերի փոխնախարար Մնացական Սաֆարյանը։ Ռուսական պատվիրակությունը գլխավորում է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։ 

Նիստից հետո տեղի կունենա արտաքին գործերի նախարարների առանձին հանդիպում Ռուսաստան-Կենտրոնական Ասիա ձևաչափով։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում