Քաղաքականություն

Հայաստանի և Թուրքիայի փոխարտգործնախարարները քննարկել են հարաբերությունների կարգավորման գործընթացը

1 րոպեի ընթերցում

Հայաստանի և Թուրքիայի փոխարտգործնախարարները քննարկել են հարաբերությունների կարգավորման գործընթացը

Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարի տեղակալ Այշե Բերիս Էքինջիի հետ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նա հայտնել է  X-ի իր միկրոբլոգում։

Քննարկման ընթացքում անդրադարձ է եղել Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորմանը, ինչպես նաև հնարավոր համագործակցության նոր ուղղություններին։

«Կարևոր քննարկում փոխնախարար Էքինջիի հետ՝ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման և հնարավոր համագործակցության նոր ոլորտներ բացահայտելու համար։ Մտքեր փոխանակվեցին նաև տարածաշրջանային և միջազգային հարցերի շուրջ»,– գրել է Կոստանյանը։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում