Թուրքիա

Ստամբուլում ավարտվել են ռուս-ամերիկյան խորհրդակցությունները

1 րոպեի ընթերցում

Ստամբուլում ավարտվել են ռուս-ամերիկյան խորհրդակցությունները

Ստամբուլում ավարտվել են Ռուսաստանի Դաշնության և ԱՄՆ-ի միջև անցկացվող խորհրդակցությունները դեսպանատների աշխատանքի կարգավորման շուրջ. դրանք տևել են գրեթե վեց ժամ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ի թղթակիցը։

Հանդիպումն ավարտվել է առանց մամուլի համար հայտարարությունների։ Ակնկալվում է, որ բանակցությունների արդյունքներն ավելի ուշ կամփոփվեն երկու երկրների արտգործնախարարությունների կողմից։

ՌԴ նախագահի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողներին ավելի վաղ հայտնել էր, որ ռուս-ամերիկյան բանակցությունների ընթացքում կքննարկվեն բացառապես երկկողմ հարաբերությունների կարգավորման հարցերը, և որ ռուս-ուկրաինական հակամարտության թեման չի քննարկի։

Կողմերի երկրորդ հանդիպմանը ռուսական պատվիրակությունը կրկին գլխավորում էր Վաշինգտոնում ՌԴ դեսպան Ալեքսանդր Դարչիևը, որը նախորդ բանակցությունների ժամանակ դեռ զբաղեցնում էր ՌԴ ԱԳՆ Հյուսիսատլանտյան վարչության տնօրենի պաշտոնը։ Իսկ ԱՄՆ պատվիրակությունը գլխավորում էր Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի օգնականի տեղակալ Սոնատա Քոուլթերը։

Փետրվարի 27-ին Ստամբուլում տեղի է ունեցել ռուս-ամերիկյան խորհրդակցությունների առաջին փուլը։ Այն ժամանակ փակ դռների հետևում զրույցը տևել էր ավելի քան վեց ժամ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում