Թուրքիա

Թուրքիան և Իսրայելը Սիրիայում իրավիճակի սրումը կանխելու հարցով առաջին խորհրդակցություններն են անցկացրել

1 րոպեի ընթերցում

Թուրքիան և Իսրայելը Սիրիայում իրավիճակի սրումը կանխելու հարցով առաջին խորհրդակցություններն են անցկացրել

Թուրքիայի և Իսրայելի ներկայացուցիչներն ապրիլի 9-ին  առաջին անգամ հանդիպել են Ադրբեջանում՝ քննարկելու Սիրիայում թուրքական և իսրայելական զորքերի միջև հակամարտությունը դադարեցնելու մեխանիզմը։  

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտնում է թուրքական Sabah-ը՝ հղում անելով Թուրքիայի պաշտպանության նախարարության աղբյուրներին։ 

«Չորեքշաբթի օրը Ադրբեջանում տեղի է ունեցել առաջին տեխնիկական հանդիպումը, որի ժամանակ քննարկվել է Սիրիայում անցանկալի միջադեպերից խուսափելու համար Թուրքիայի և Իսրայելի միջև հակամարտությունների կարգավորման մեխանիզմը»,- գրում է թուրքական թերթը։ 

Աղբյուրները նշել են, որ Թուրքիան նաև Իսրայելին կոչ է արել անհապաղ դադարեցնել հարձակումները Սիրիայի տարածքի վրա։ 

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում